Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի` «Վեսթ Հեմի» դեմ հանդիպմանը (4:1):

27-ամյա ֆուտբոլիստը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ` ճանաչվելով լավագույնը խաղում:

Միջազգային պարբերականները բարձր են գնահատել հայ կիսապաշտպանի խաղը: Goal.com-ը Մխիթարյանին տվել է 3.5, Whoscored` 8.1, իսկ MEN-ը` 4 գնահատականը: