Հատված`Ս. Սարգիս զորավարի կյանքից և հայ ժողովրդի ավանդություններից:

Ս. Սարգիսը ծագումով Հույն էր և Հռոմեական քաղաքացի : Ապրել է 4-րորդ դարում,337թ. Հռոմի Կոստանդիանոս կայսրի կողմից նշանակվել է զորապետ Կապադովկիայում, որն իր ծննդավայրն էր: Հաջորդ կայսրը` Հուլիանոս Ուրացողը, 361-363-ին վերադառնում է հեթանոսական պաշտամունքին և սկսում հալածել քրիստոնյաներին:
Զորավարը, որ բարեպաշտ և հավատարիմ էր քրիստոնեական հավատքին, իր որդու` Մարտիրոսի հետ Կապադովկիայից փախուստի է դիմում դեպի Հայաստան` Տիրան արքայի մոտ, բայց, որպեսզի իր ներկայությունը պատճառ չդառնա հայերի և հույների միջև պատերազմին,379թ. զորավարը մեկնում է Պարսկաստան, որտեղ Շապուհ արքա Բ-ն Նրան սիրով է ընդունում և նշանակում է պարսկահռոմեական սահմանների զորապետ: Այդ միջոցին` Սարգիս զորավարը քարոզում էր քրիստոնեությունը ,և այդ մասին լուրը հասնում է արքային: Շապուհ Բ-ն խորամանկորեն հրավիրում է զորավարին իրենց կրոնական պաշտամունքի մեծ օրվան. պատահում է անխուսափելին… Սարգիս զորավարը մերժում է իրենց կուռքին խոնարվել` ընդհակառակը արհամարում է ,և մոգերը անմիջապես ոտքի տակ են առնում իր որդուն և սպանում, իսկ զորավարին ուղարկում են ուրիշ տեղ և գլխատում:
Սարգիս զորավարի քրիստոնյա դարձած 14 զինվորները զորավարի դիակը փախցնում են Ասորիք և թաղում են, այնուհետև այդ զինվորները ձերբակալվում են և գլխատվում:
Հինգերորդ դարում Ս.Մերոպ Մաշտոցը հանդիպում է Ասորիք Ս.Սարգսի մասունքները բերում է Հայաստան և ամփոփում Կարբ ավանի մեջ (Վանի նահանգ) և այնտեղ կառուցվում է իր անունով եկեղեցի , որ առ այսօր կա:
Ս. Սարգսի օրը հայ եկեղեցիների մեջ կատարվում է հանդիսավոր Ս.Պատարաք և մատաղօրհնություն: Ս.Սարգիսը պատկերված է ճերմակ ձիավոր`իր նիզակով, որ ճզմում է վիշապաօձը, որ խորհրդանշում է չարին, այդ պատկերի տակ` որպես ուխտ մոմ են վառում…
Ս. Սարգսի տոնը եղել է ու շարունակում է մնալ հայոց ամենասիրած տոներից մեկը:
Առաջավորած Բարկենդանը Զատիկից տաս շաբաթ առաջ հանդիպած կիրակին է, յոթնակի հինգ օրը, այդ յոթնակի շաբաթ օրը տոնվում Ս.Սարգսի հիշատակը և կոչվում է Ս.Սարգսի պաս:
Ս.Սարգիսը երիտասարդության հովանավորն է ու սիրո ճակատագիրը որոշողն է:
Պասի օրերին արգելվում էր գլուխը լվանալ ու լվացք անել, աղջիկներն ու երիտասարդները հինգ օր հրաժարվում էին սովորական կերակրից`գոհանալով չոր հացով, որն ուտում էին արևմուտից հետո:
Այդ գիշեր երիտասարդները, հատկապես աղջիկները, աղի բլիթ էին ուտում,որպեսզի երազ տեսնեն: Նրանք հավատում էին, որ Ս.Սարգիսն այդ գիշեր որոշում է իրենց բախտը, և նա, ով երազում ջուր տա խմելու, լինելու է իրենց ապագա զուգընկերը:Այդ նույն գիշերը,երբ բոլորը քնում էին, տանտիրուհին դռան ետևում կամ տան կտուրին ամանով չոր փոխինդ էր դնում և աղոթում:Ս.Սարգիսը այցելում է բոլոր հայերի տները` փոխինդը նայելու, երբ տեսնում էր և գոհանում , որ պահել են իր պասը, նա հրամայում էր ձիուն փոխինդի մեջ թողնել պայտի հետքը ( որը երազանքների իրականացման խորհրդանիշ էր դիտվում ):Տանտիրուհին այս փոխինդից հետո խաշիլ էր եփում, որ ճաշակում էին տան բոլոր անդամները:
Շաբաթ առավոտյան տեղի էր ունենում« աղջիկ ժողվրտանքը »,երբ հարսնցու աղջիկները հավաքում էին որևէ տեղ, միմյանց շնորհավորում, պատմում ու մեկնաբանում տեսած երազները:
Փեսացու տղաներն այդ օրը աշխատում էին գտնվել աղջիկների հավաքատեղիին մոտ: Երիտասարդներից յուրաքանչյուրը ցանկանում էր տեսնել իր հարսնացուին, հանդիպել հավանած աղջկան, քանզի մեծերը, Ս.Սարգիսի տոնին, մեղմորեն էին վերաբերում այդ հանդիպումներին: Այդ օրը աղջիկներն ու տղաները բարձրանում էին տան կտուրը և խոխինդի գնդիկ կամ հաց դնելով սպասում, թե թռչունն ու՞ր կտանի այն:Եթե տաներ ուրիշի տունը և սկսեր կտցել, ուրեմն այնտեղից էլ հարս կամ փեսա կլիներ:

"Ազնիվ

"Ազնիվ

 

"Ազնիվ

 

Քաղեց և համադրեց` Ազնիվ Թարխանյանը

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *