19-րդ մարաթոնը հավաքագրել է 15,4 մլն դոլար ուղիղ 5 մլն դոլարով ավել , քան 2015-ին ու այդ 5 մլն դոլարն էլ ավել է հավաքագրվել ընդամենը մեկ ամուսնական զույգի` Անդրանիկ և Սեդա ԲԱղդասարյանների շնորհիվ:

Եթե այդ 10 մլն-ից հանենք մոտ 2.5 մլն դոլարը, որ հանգանակել են Հայաստանում ու Հայաստանից դուրս գործունեություն ծավալող գործարարաները, ովքեր առանց մարաթոնի էլ մշտապես օգնության ձեռք են մեկնում ՀԱյրենիքին, ապա ստացվում է, որ 7 մլն սփյուռք ունեցող Պետությունը հավաքել է 6 մլն-ից քիչ ավելի դոլար ընդ որում, հայտարարված թիվը խիստ նվազման միտում ունի, քանի որ հայտարարված գումարները ընդամենը հնչեցրած թվեր են, որոնց մ ի մասը այդպես էլ ,,չի նստում հիմնադրամի հաշվին իսկ այդ 6 մլն դոլրարի գերակշիռ մասն էլ վստահաբար հանգանակել է Հայաստան-Արցախը …

խնդիր. գտնել հայրենասիրական ճառերի ու կոչերի և հավաքագրված գումարի միջև բացակայող մաթեմատիկական նշանը… հուշում Պաշտպանության նախարարությանը. Ազգային տուրքը ոչ մի առնչություն չունի ձեր 1000 դրամանոց ակցիայի հետ քանի որ , այն գաղափար է, որը ծնելու համար ձեզնից ընդամենը հայրենասիրություն է պահանջվում, որին պետք է արձագանքնեն ազգային սահմաններից դուրս ապրողները:

Armday`Բելլա Լալայան

Արցախ