Թող այս տողերը կարդացողի աչքերը երբեք չպարուրվեն տխրության նոտաներով
Եվս մի քանի օր և կգա շատերի կողմից սպասված ու շատերի կոմից չսպասված նոր տարին :Տեսնո՞ւմ եք քաղաքը ցնծում է :Ամենուր գեղեցիկ լույսեր են ,Երեխաները ուրախանում են ու սպասում ձմեռ պապիկին , նրանք հավատում են , որ նոր տարվա գիշերը կկատարվեն նրանց երազանքները:Նրանք հավատում են , որ հրաշքներ լինում են ու հավատով սպասում են ամանորյա գիշերվան;Հասուն տարիքում մարդ միևնույն է հոգու խորքում երեխա է :Ես իհարկե հասկանում եմ ավելի մեծ տարիքի մարդկանց , որովհետև մենք չափից շատ խնդիրներ ունենք հրաշքներին հավատալու համար , բայց այս տարիքի երեխաների համար ուղղակի աններելի է մռայլ դեմքի արտահայտությունը:Գոնե այս տարիքում մենք պետք է ուրախ լինենք ու փորձենք ուրախացնել , հավատանք ,որ հրաշքներ լինում են , որ նոր տարին տոն է այլ ոչ թե հոգս:Իսկ դրա փոխարեն մենք ինքներս ենք տխուր:Ես առաջարկում եմ ձեզ ուրախանալ ու սպասել մեծ հրաշքների;Եկեք ուղղակի հավատանք ու սպասենք հրաշքներին , փակենք մեր աչքերը ու երազանք պահենք, որովհետև երազանքները մի օր անպայման կատարվում են Թող բոլորի դեմքին իջնեն ժպիտներ, և այն պահպանվի ամբողջ տարվա ընթացքում…..""
Այս գալիք տարին թող կատարի բոլոր մանուկների իղձերը..: Թող երջանկությունն ինքնին բնակվի մեր սրտերում և զգացնել տա իր ավելնորդությունը, որպեսզի մենք մեր կամքով նրան դուրս հանենք այնտեղից:

""""

Armday Սուսաննա Իսահակյան