Հաշված օրեր են մնացել :Լրանում է երկրաշարժի 30-րդ տարելիցը

Հաշված օրեր են մնացել
Լրանում է երկրաշարժի 30-րդ տարելիցը .հանձնենք սերունդներին պատմությունը
…………………………………..

Ցավը բոլորին է
1988թ,դեկտեմբերի 7

 

Ջինջ ցող է իջել տխուր դաշտերին
Ծաղկանց թերթերը արցունքով քաղել
Մեղմ սոսափյունով հեզ ծաղիկների
Երգում է հովվիկն անուշ հորովել
ՈՒ ելևէջներն մեղրածոր երգի
Վշտերն հուշեր է անմոռաց պահում
Սիրտս կարոտի անշեջ տենչանքով
Լռիկ ու անձայն լալիս է արյուն:

Աշխարհն ասում են լուրերից են պայթում .բայց լուր էլ կա լուր էլ:Այն լուրերը ,որ այսօր սև օձի պես սողում էին Հայաստանում ,արդեն լուրեր չես անվանի: Մեր հայ ժողովդի հասցեն ՝ պատմական խոր սկիզբն է ,իսկ ճակատագիրը ողբ ու արհավիրքի շաղախ:Աղետի հաջորդ օրվանից ոչ ոք չկասկածեց որ նորից Գյումրին ,Սպիտակը , Ստեփանավանը Կիրովականը վեր է հառնելու այդ փլատակներից:Նույնիսկ այդ դժվարին օրերին գյումրեցին չկորցրեց իր հումորը:Կանցնեն շատ օրեր ,շատ ձմեռ ու գարուն ,բայց հիշողության մեջ միշտ կվերականգնվի վերապրածը:Անցավ ժամանակ մեր բոլոր ժողովուրդների ջանքերով վերականգնվում են քաղաքները,գյուղերը ,սակայն շատ դժվար կինի վերականգնել կենդանի մնացածների հոգեկան վիճակը:
1988թ ահավոր երկրաշարժը կործանեց քաղաքը անմեղ զոհ դարձան հազարավոր պատանիներ ու աղջիկներ,մանուկներ ու ծերեր ;Արձանագրվեցին անհետ կորածներ ու անշիրիմ մնացածներ: Ողջերի համար մխիթարանք էր և թող զարմանալի չթվա նաև ուրախություն `զոհված հարազատներին գտնելն ու հողին հանձնելը: Իսկ հետո… մարդկանց վիշտն ու տառապանքը ինչ-որ չափով թեթևանում էր ,երբ հասցնում էին զոհվածների համար շիրմաքարեր պատրաստել,իրենց համար
կացարաններ`փայտե տնակներ;Ապրեց գյումրեցին, երեսուն տարի ապրեց ժամանակավոր կացարանում: Գիտե՞ս՝ դժվար է եղել շատ, բայց հպարտ եմ ես, հպարտ եմ, որ ունեմ նման ուժեղ համաքաղաքացիներ, որոնք այդ սարսափելի աղետից հետո նորից ոտքի կանգնեցին ու ապրեցին: Հպարտ եմ, որ գյումրեցի կինը հողին հանձնեց իր զավակին, բայց նորից ուժ գտավ իր մեջ, նորից ծնեց, նորից քաջ զինվոր ու իսկական հայ աղջիկ նվիրեց մեր ազգին։

 

""

""

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *