Ջինջ ցող է իջել տխուր դաշտերին
Ծաղկանց թերթերը արցունքով քաղել
Մեղմ սոսափյունով հեզ ծաղիկների
Երգում է հովվիկն անուշ հորովել
ՈՒ ելևէջներն մեղրածոր երգի
Վշտերն հուշեր է անմոռաց պահում
Սիրտս կարոտի անշեջ տենչանքով
Լռիկ ու անձայն լալիս է արյուն:

Շնորհակալ եմ ձեզ, գյումրեցի՛ մայրեր.
1988թ ահավոր երկրաշարժը կործանեց քաղաքը անմեղ զոհ դարձան հազարավոր պատանիներ ու աղջիկներ,մանուկներ ու ծերեր :Արձանագրվեցին անհետ կորածներ ու անշիրիմ մնացածներ:Ողջերի համար մխիթարանք էր և թող զարմանալի չթվա նաև ուրախություն `զոհված հարազատներին
գտնելն ու հողին հանձնելը:Իսկ հետո… մարդկանց վիշտն ու տառապանքը ինչ-որ չափով թեթևանում էր ,երբ հասցնում էին զոհվածների համար շիրմաքարեր պատրաստել,իրենց համար կացարաններ`փայտե տնակներ:Ապրեց գյումրեցին, քսանութ տարի ապրեց ժամանակավոր կացարանում: Գիտե՞ս՝ դժվար է եղել շատ, բայց հպարտ եմ ես, հպարտ եմ, որ ունեմ նման ուժեղ համաքաղաքացիներ, որոնք այդ սարսափելի աղետից հետո նորից ոտքի կանգնեցին ու ապրեցին: Հպարտ եմ, որ գյումրեցի կինը հողին հանձնեց իր զավակին, բայց նորից ուժ գտավ իր մեջ, նորից ծնեց, նորից քաջ զինվոր ու իսկական հայ աղջիկ նվիրեց մեր ազգին:

""

""

""