Հայ ԶԻՆՎՈՐ` ՔԱՋ Եղբայր…Ետ չեկար….ԱՆՄԱՀԱՑԱՐ ~ԳՈՌ Վանիկի Բաբայան

Բարձրացրու գլուխդ՝ զինվոր,
Բաց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է,
Քո անունը մեր սրտերում։
2005-ի դեկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի արձակած գնդակի հետևանքով զոհվեց 19 ամյա Գոռ Բաբայանը:
Գոռ Բաբայանը ծնվել է 1986-ի սեպտեմբերի 10-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1993-ին ընդունվելէ Աբովյանի թիվ1 միջնակարգ դպրոց,հետո տեղափոխվել4-րդ դպրոց,որն ավարտելուց հետո սովորել է Աբովյանի թիվ 30 ուսումնարանում՝ստանալով ավտոփականագործի ու վարորդի մասնագիտացում:Դպրոցն ավարտելուց հետո՝2004-ին Գոռը զորակոչվել է բանակ:Յուրաքանչյուր հերոսի պատմությունից հայտնի է մեր ազգի հերոսական ու փառահեղ էջերը, մեր Հայ Զինվորի մարտական ոգին, նրա արիությունն ու հավատը: Մեր հայ քաջերը, արհամարհելով մահը, իրենց մահով կյանք պարգևեցին գալիք սերունդներին:ԳՈՌ Բաբայանի մահվան տարելիցի օրը ներկա էին Հրադադար մարդկային կորստի ցավ ՀԿ ՝ նախագահ՝Աղունիկ Ղուկասյանը,նույն կազմակերպության հերոսների մայրեր, Գագիկ Վարդանյանը,Քանաքեռ Զեյթունի վարչական շրջան ,զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական իրավապաշտպան՝ ՀԿ Առաքելյան Անահիտ, «Եռագույնը միասնության կամուրջ » ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ` 125 և 24 մետր եռագույն դրոշի ,100+1 ծրագրի հեղինակ,ազատամարտիկ ,ֆոտոլրագրող, Մուշեղ Գասպարյանը ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալ մայոր ՝Արմեն Նահապետյանը, տեխ.բաժնի վարիչ Կորյուն Խաչիկյանը 3 բաժնի պետ `Բաբեն Խուրղինյանը,երկրապահի ջոկատի նախագահի տեղակալ Մելիքսեթ Մանուկյանը և այլոք ; Այցելեցինք հերոս Գոռի շիրիմին, րոպեներ անց գերեզմանաքարը ողողվեց թարմ ծաղիկիկներով բացվեց 24 մետր եռագույն դրոշը; Հերոսի մայրը նայում է նկարից ժպտացող Գոռին ու հաստատում` որ հայրենասիրությունն ու հպարտությունը պետք է առաջնորդի մեզ այս կյանքում:

 

""

 

 

""

 

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *