Բարությունը մարդու էության մի մասն է և Աստծու կողմից շատ թանկ է գնահատվում, ուստի տրամաբանական է, որ Աստված մեզ պատվիրում է «իրար հանդեպ լինել բարի» (Եփեսացիներ 4։32):Բարություն. հատկություն է , որ դրսևորվում է խոսքով ու գործով: Բարության մասին բոլորիս պատկերացումները տարբեր են. յուրաքանչյուրս ինքն է որոշում բարություն անելու իր կերպը: Իրար հանդեպ բարի լինելու կարևորագույն պայմանն էլ, իրականում, այս է՝ դիմացինին ընդունենք այնպիսին, ինչպիսին՝ կա:Բարությամբ ապրելն, իրականում, հեշտ չէ, որովհետև այն իրենից պատասխանատվություն է ենթադրում, ինչից հաճախ խուսափում ենք, բայց մենք, եթե ընդունենք, որ բարությունը ես եմ, դու ես, բոլորս ենք, ապա ավելի հեշտ կլինի: Այսպիսին է Հովիկ Հունանյանը, որովհետև բարության հետ է լույս աշխարհ եկել:
Հովիկ Հունանյանի հետ այցելեցի Արտուշ պապիկին ,անակնկալի եկա տեսնելով իր զավակներին: Զրուցեցի, շփվելով ընտանիքի հետ հասկացա ,որ չարությունը, որպես այդպիսին, գոյություն չունի, այն բարության պակասն է:Անկասկած բոլորս էլ մտածել ենք աշխարհում կատարվող անարդարությունների մասին: Դու մարդկանց սրտանց բարին ես կամենում, օգնում, իսկ նա քեզ փոխարենը զրպարտում է, անգամ մեջքից հարվածում:
Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ չար պահվածքով կամ խոսքով կարող ենք ոչ միայն դիմացինին լուրջ հոգեբանական վնաս պատճառել, այլև անդառնալի խնդիրներ ստեղծել մեր հարաբերություններում: Բնականաբար, կրքերը հանդարտվելուց հետո, բոլորս էլ զղջում ենք, բայց հետդարձի ճանապարհ չենք գտնում: Հիշելով այսօրինակ վիճակներում ունեցած մեր նախկին ապրումները, կարող ենք սովորել ինքնակառավարվել` չափը չանցնելու համար: Բավական է միայն վեճի ժամանակ դադար տալ, փորձել առաջինը զիջել, եթե անգամ ճիշտը մեր կողմն է: Չարության այլընտրանքը բարությունն է: Բարիներն ու չարերն ապրում են կողք կողքի, աշխատում են միասին, բայց կամքով տարբերվում են: Բարիները չեն բավարարվում իրենց կատարածով, այն համարելով անբավարար: Ուստի ջանում են ավելի շատ բարի գործեր կատարել, և օրըստօրե առաջ գնալով՝ հասնում են բարեգործության բարձր մակարդակին: Չարերը, հակառակը, հավանում են իրենց գործելաոճին, արդյունքում ավելի են չարանում: Յուրաքանչյուրս նայելով ինքներս մեզ՝ փորձենք վերլուծել մեր մտքերն ու արարքները` չարը խափանելու, բարին խթանելու համար: Հպարտ ենք ,որ , Հովիկը հայ ազգի զավակ է , որի անունը բարձր է հնչում տարբեր
ազգերի մեջ։ Հայն իր տեսակով բարին քարոզողն է, բարի կամքի պաշտպաններից մեկը։ Հայի բարությունը գեներով է գալիս։ Գուցե այն կախված է ժողովրդի տեսած
վիշտ ու տառապանքից, բայց մեկ է՝ հայն ուրիշ սիրտ ունի, հայի բարությունն ուրիշ տեսակ է։
Եղե՛ք անկեղծ ու ազնիվ՝ և՛ ձեր, և՛ այլոց հանդեպ:

25.05.2020թվ Սուսաննա Իսահակյան