Մեկ տասնյակ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Հովիկ Հունանյանի գործունեությանը,մասնավորապես CNN-ի բավական ծավալուն նյութը պատմում է հայ երիտասարդի գործունեության մասին և անվանում նրան Coronavirus-ի դեմ պայքարի խորհրդանիշ: Հ.Հունայանի գործունեությանն անդրադարձել է նաև հեղինակավոր Bloomberg-ը և բավականին մեծ հոդվածում Հ.Հունանյանի անձը ասոցացրել է Հայաստանի Հանրապետության հետ,մասնավորապես Bloomberg-ը ասում է, որ Հայաստանը մեծ ճանաչում ստացավ Հ.Հունանյանի միջոցով: Մենք ևս հպարտ ենք, որ ունենք Հ.Հունանյանի նման երիտասարդներ,որոնք բարձր են պահում Հայաստանի և Արցախի Հանրապետության անունը: