Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
Պատերազմը,`ես ատում եմ պատերազմը՝ այդ մեծ չարիքը, որն արնոտում է բոլորիս հոգիներն ու գարունները , միշտ աղետաբեր է լինում, եւ ոչ միայն նրա մասնակից երկու կողմերի համար, այլեւ նրանց հեռու եւ մոտիկ, բարեկամ կամ թշնամի երկրների համար: Մեր կյանքը հիմնված է մեր զինվորների մարտունակության ու զորության վրա: Այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգած հայ զինվորները հերոսկան, բայց և դժվար ժամանակների զինվորներ են: Թշնամին, խախտելով հրադադարի ռեժիմը, ամեն պահի ստեղծում է պատերազմային իրավիճակ: Եվ միայն մեր քաջազուն զինվորների զգոնության շնորհիվ է, որ այսօր պահպանվում է հարաբերական խաղաղ վիճակ:
2016թ-ի ապրիլի 4-ին մարտական դիրքի մատույցներում ընթացող մարտերի ժամանակ Կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանին ցուցաբերելով խիզախություն` ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինծառայողների, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը դեպի պաշտպանության խորքը: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: Մեր հայ զինվորները, մեր հողը, մեր հայրենին, մեզ ու մեր ընտանիքների խաղաղությունը պահպանում են իրենց կյանքի գնով: Կյանք, որի համար ողբում է ոչ միայն որդեկորույս ծնողը, այլև ցանկացած հայ քաղաքացի, ով գիտակցում է, թե որքան մեծ է իր ազգի կորուստը, ով հասկանում է, որ մի տան ճրագ ևս մարեց իր խաղաղության ու անհոգ ապրելու համար,Հայության հերոսական, ոչ խուճապային , արժանապատիվ պահվածքը ռազմական գործողությունների օրերին, մեծ տպավորություն գործեց եւ հիացմունք առաջացրեց աշխարհի շատ երկրներում եւ արդեն օրինակ է ծառայում շատ ազգերի համար:
Կյանք արժեցո’ղ խաղաղության

"Սուսաննա

 

"Սուսաննա