«Հայրենիքի Կանչով» հեղինակ Վարդուհի Գասպարյան

Բարձրացրու գլուխդ՝ զինվոր,
Բաց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է,
Քո անունը մեր սրտերում։

, «Էլիտ պլազա» հյուրանոցային համալիրում տեղի ոինեցավ «Հայրենիքի կանչով» գրքի շնորհանդեսը. հեղինակ՝ Վարդուհի Գասպարյան, ով հավաքել էր տղաների անմահ  հիշատակը հավերժացնող խոսքեր ;  Հայրենասիրությունն ու հպարտությունը պետք է առաջնորդի մեզ այս կյանքում;Հայ ժողովուրդը պետք է կատարելագործվի ու ճիշտ գաղափարախոսությամբ ու արժեքներով դաստիարակի հայ երիտասարդներին:
Վարդուհի Գասպարյանը հանրության դատին հանձնեց իր «Հայրենիքի Կանչով» գիրքը՝ նվիրված հերոսներին; Զրույցում գրքի հեղինակը հայտնեց՝ ուզեցա,որ միասնական՝ համահեղինակների հետ սփոփել զոհվածների հարազատներին ;Գիրքն առիթ հանդիսացավ, որ «մեռնեք և ապրեք» ամեն մի զինվորի հետ և արթնացնենք աշխարհին ,որ կրթվենք, իմանանք հայրենիքի պատմությունն ու լինենք միասնական,որ մենք պարտք ենք անցյալի, ներկայի ու գալիքի հանդեպ:Նրանք նվիրված էին հայրենիքը պաշտպանելու իրենց գործին եւ կարողացան իրենց կյանքը զոհել հայրենիքի համար:«Երբեք ուշ չէ հայրենիքին նվիրված լինել, երբեք ուշ չէ նորից կազմակերպվել և քո ամբողջ արարումը նվիրել հայրենիքին»;Ընթերցելով գիրքը՝նկատելի դարձավ ,որ յուրաքանչյուր հեղինակի ունի հայրենասիրության անխոտորելի իր բանաձեւը՝ անմնացորդ տրվել հայրենիքի սիրույն, հայրենական ուխտին զոհաբերել ամեն ինչ՝ կյանք, հոգի, մարմին;
Դուք, սիրելի՛ հերոսներ , մասնակցեցք արցախյան հերոսամարտին. Հայրենիքի այդ չքնաղ կտորի ազատագրմանը և ձեր թանկ արյունով գծեցիք մեր սահմանագիծը;Հիմա էլ անելիքներ ունեք.
Ձեր ոգեղեն հզոր շնչով ոգևորեցիք , զորացրեցիք մերօրյա վարդաններին, որ ոտքի ելնեն , դարավոր թշնամուց վերցնեն մեր պատմական Հայրենիքը՝ դրախտավայր երկիրը… Կիսատ է մեր տունը…

""

""

""

""