Ողջո’ւյն, հարգելիներս: Իմ և, գուցե, նաև ձեզ համար սպասված պահը մոտենում է: Հաշված օրեր են մնացել երազանքի իրականացմանը: Սիրով ուզում եմ հայտարարել, որ «ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ» գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու սույն թվականի հուլիսի 18-ին, ժամը` 19:00-ին ք. Երևան, Վարդանանց 16/1 (Վերնիսաժի հարևանությամբ) հասցեում գտնվող ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ:
Գրքի վաճառքի մեկնարկը կտրվի հենց նույն օրը, միությանը հարակից տարածքում (միության ներսում առք ու վաճառք չի թույլատրվում), ապա գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել ցանկացած օր ք. Երևան Երիտասարդական մետրոյի մոտ գտնվող ԳՐՔԵՐԻ ՇՈՒԿԱՅԻՑ:
Ինչպես արդեն նշել էի նախապես, գրքի ողջ հասույթը տրամադրվելու է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերից մեկի որևէ խնդրի լուծմանը: Տարբեր առաջարկներ ու կարծիքներ եմ լսել այս օրերի ընթացքում, որոնց համար շնորհակալ եմ, քանզի զգում եմ նաև ձեր ոգևորությունը: Դեռևս ժամանակ կա ու ես սիրով կլսեմ նոր առաջարկներ: Հետո միասին կընտրենք խնդիրներից ամենահրատապը:
Սիրով սպասելու եմ բոլորիդ: Մուտքն ազատ է:
Հարգանքներով` Տաթև Սուքիասյան