Հայրենիքը ոգեղեն միակ աղբյուր է՝ Երկրապահների ուխտագնացություն դեպի Արցախ

Արցախի հերոս ԵԿՄ վարչության նախագահ,Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ուխտագնացություն 2017-ը հաջողությամբ իրագործված է: Արցախը հպարտությամբ ընդունեց իր հայրենիքի համար կյանքը ներդրած հերոսին;Հայրենասերը պետք է լինի իր գործում լավագույնը, հայրենանվեր կատարի իր աշխատանքը, որի հետևանքը կլինի օրինակ լինել ապագա սերունդներին;
«Հայրենիքից չեն նեղանում, Հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և քաղաքական համոզմունքներից, չլքել հայրենիքը»: Եվ այն ջանքերը, որոնք անհրաժեշտ են հայրենիքից դուրս հաջողության հասնելու համար, ներդնի նախ հայրենիքում՝ թեկուզ փոքր հաջողության ակնկալիքով, քաղաքացիական կամ զինվորական կյանքում ստացած իր գիտելիքները ծառայեցնի հայրենիքի շենացման և զարգացման գործին:
-Մենք այսօր ունե՞նք հայրենասեր սերունդ: Հայրենիքը իսկապես զգում է նրանց կարիքը, իրենց գործունեությամբ դրսևորում են հայրենասեր մարդու բարձր կերպարը:""
:Էրեբունու տարածքային բաժանմունքի <<Խաղաղության աղավնիներ>> ժողգործիքների սաները ,հրամանատար Սամվել Խաչատրյանի , պատանի ԵԿՄ սան ՝սակսաֆոնիստ Հայկ Խաչատրյանի տարբեր երգի պարի խմբերի մասնակցությամբ միջոցառումներ կազմակերպվեցին Մարտակերտի ,Մարտունի,Շուշի, Հորադիսի զորամասերում ,կրթօջախներում , համայնքներում, ծաղիկներ խոնարհեցին բոլոր հուշարձան-պանթեոններում: Ուխտագնացության մայր միջոցառումը բազմամարդ էր: Հյուրերը բարձրաստիճան պաշտոնյաներ են, արցախցի ժողովուրդն է, հոգեւոր դասի ներկայացուցիչներ են, երկրապահներ : Միջոցառման ժամանակ ելույթի խոսքով հանդես եկան բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ազատամարտիկներ, մտավորականներ, հոգեւորական, երկրապահ կամավորականներ: Հանդիսությանը մասնակցեց նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Բոլոր այս արարողությունների ժամանակ աղոթք է բարձրացնում, հոգեւոր կարգեր է մատուցում ուխտագնացությանը մասնակցող Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *