Գևորգ Վարդանյան ծնվել է 1996թվ. Գյումրիում` 6-տարեկանում տեղափոխվել ՌԴ, 18 տարին լրանալուն պես ինքնակամ եկել է Հայրենիք` ծառայությունն իրականացնելու համար, զորակոչվել է բանակ և ծառայել ԼՂՀ Մարտակերտի շրջան, գյուղ Թալիշում:
Հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին Թալիշի պաշտպանության ժամանակ ,շարքային Գևորգ Գագիկի Վարդանյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին::Հերոսաբար պայքարեց, հերոսաբար՝ կռվելով մինչև վերջ, կռվելով հանուն Արցախի, հանուն Հայաստանի,-հանուն մեր ապագայի :Ազգի պաշտպան իմ զինվոր եղբայր, մենք հավատում էինք, որ քեզ վստահված դիրքը, չթողեցիր որ թշնամին առաջ սլանա, միշտ հավատարիմ մնացիր քո հայրենիքին ու քո ազգին։:Մենք հպարտանում ենք մեր հերոսով
Նա պետական սահմանի հարավարևելյան եւ հյուսիսային հատվածներում կասեցրել է հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանության խորքն ու պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ: 
Գևորգ Վարդանյանը մեծացել է հայրենիքից հեռու: Ընտանիքի միակ արու զավակն էր: Մանկությունն անցել է Ռուսաստանի Դաշնությունում: Այնտեղ դպրոց է գնացել, ավարտելուց հետո բուհ ընդունվել: Հայրենիքից հեռու ապրելով՝ երբեք չի մտածել ծառայությունից խուսափելու մասին, հայրը պատմում է՝ հայրենիք է եկել ծառայության անցնելու համար.;Հերոսի ծննդյան օրը, բացվեց այս գրությամբ հուշատախտակը: Ներկաները հույս հայտնեցին, որ այս հուշատախտակները կդառնան յուրօրինակ բաց ռազմահայրենասիրական դասարաններ գալիք սերնդի համար:;Գևորգը ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից հետմահու պարգևատրվեց նաև հայրենիքի պաշտպանության համար մեդալով
Հավերժ փառք,,,

"Սուսաննա

"Սուսաննա