Հայրենիք, հայրենասիրություն… սրանք արժեքներ ու գաղափարներ են, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր անհատի մոտ` նրանց կամքից անկախ: Յուրաքանչյուր մարդ իր ուրույն պատկերացումներն ունի այս հարցի մասին: Հայրենասեր ծնվում են: Զրուցելով Արթուր Համբարձումյանի հետ այսպես բնութագրեց՞:

Ի՞նչ է հայրենիքը, հայրենասիրությունը, և ի՞նչն է այդքան խորհրդավոր նրա մեջ

Այո ՝ Հայրենիք, Հայրենասիրություն…սրանք արժեքներ ու գաղափարներ են, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր անհատի մոտ ;Ես հպարտ եմ, որ հայ եմ:Սիրում եմ իմ հայրենիքը՝քարերի երկիր Հայաստանը:Ես ինձ ինչ-որ չափով համարում եմ Հայրենասեր, քանի որ չեմ պատկերացնում իմ առավոտը օտար երկրում:Հայրենիք, դա՝ նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա՝ ազատ ու երջանիկ Հայրենիքը,իսկ հայրենասիրությունը հզորանալու մի իմաստուն ճիգ է :Յուրանքաչյուր մարդ յուրովի է պատկերացնում հայրենասիրությունը ,դա մեր ժողովրդի միասնական պահող ուժն է, սիրուց վեր է,
որովհետև սեր չէ սիրած էակի նկատմամբ, դա սեր է մի ամբողջ հողի, մայր հայրենիքի, պետականության, եռագույնի, ազգի ու մայրենի լեզվի նկատմամբ:

-Ինչպիսի՞ ես պատկերացնում, ինչպիսի՞ հայրենիք կունենանք վաղը

Ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի և հոգու մեջ:
Հայրենի՛ք: Երկյուղած սեր և հարգանք դեպի մեր նախահայրերի հիշատակը, դեպի մեր հավատքը, դեպի մայրենի լեզուն, դեպի տոհմիկ գրականությունը և արվեստները,Երբ որ մեր սիրտը և ուղեղը լցնողը ապառաժահիմն ու հաղթական հայրենիքի գաղափարն է;
Չեմ հերքում կամ բացառում նաև այն տեսակետը, որ հայրենասիրությունը մարդու արյան մեջ է և ցուցաբերվում է նրա ծնվելու առաջին իսկ պահից:
Հիացած եմ պարզապես Արթուրի հայրենասիրության ,քաջ հայորդու գաղափարին,որ Հայրենիքը սիրում է առանց պայմանների ;Ցանկանում եմ ձեզ հարգելի Արթուր ՝որ ռազմական ձեր գիտելիքներն ու կարողությունները հնարավորինս ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ՝ խաղաղ ու անամպ երկնքի ներքո: Քաջառողջություն, ուժ ու կորով ձեզ՝ հանուն հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության ու բարօրության գիշեր ու զօր տարվող ձեր պատասխանատու և պատվաբեր ծառայության գործում:

""