Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 000 հազար հայ

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 000 հազար հայ, որոնցից 314 հազարը զոհվել կամ անհայտ կորել է: 600 000 հայ է մասնակցել, որից 300 հազարը Խորհրդային Հայաստանից է զորակոչվել, 200 հազարը` ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարն էլ սփյուռքից:

Հայ ժողովուրդը ծանրակշիռ դեր է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում, ինչը հասկանալու համար բավական է միայն նայել վիճակագրությունը:

Հայրենական մեծ պատերազմին Արցախցի 140 հազ. բնակչից բանակ է զորակոչվել 42 հազ.-ը, որից մոտ 20 հազ.-ը զոհվել է:

Ախալքալաքի շրջանը մեծ հայրենական պատերազմում

4 Գեներալ 2 ԽՍՀՄ հերոս 2 Փառքի առաջին և երկրորդ աստիճան շքանշան

2 Անվանի պարտիզան  3 հոգի մասնակցել են Լենինգրադի պաշտպանությանը

3հոգի մասնակցել են 1945թ Մոսկվայում Շքահանդեսին …

400 հոգի պարգևատրվել են մարտական Շքանշաններով ու մեդալներով :

1941-1945թթ . զորակոչվել են մոտ 14 000 ջավախահայ , որից չեն վերադարձել մոտ 3900

ԱՄՆ

ԱՄՆ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել են 21 հազար հայ։ ԱՄՆ պետության տարածքում եղել են նաև անվանի հերոսներ , օրինակ Քըրք Քըրքորյանը:

Եվրոպական երկրներ և նրանց գաղութներ

Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից (այդ թվում և նրանց գաղութներից) 30 հազար հայ։

ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 500 հազար հայ, ներառյալ 300 հազարը՝ Խորհրդային Հայաստանից (բնակչության 22%)։ Տարբեր տվյալներով՝ զոհվեցին նրանց մոտ կեսը՝ 300 հազար կամ 33 տոկոսը՝ 200 հազարը։ Կազմավորվեցին հայկական 6 դիվիզիաներ։ 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 80.000 հայ։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 30.000 հայ։ Հայ գեներալիտետի թիվը ԽՍՀՄ-ում կազմել է 64 մարդ (մարշալներ, գեներալներ, ծովակալներ): Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր և շատ պատասխանատու պաշտոններ. 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ զորագնդի հրամանատարներ
Հայ հերոսները, գեներալներն ու մարշալները
Պատերազմի ժամանակ հայերն ունեցել են Փառքի բոլոր 3 աստիճանի 27 ասպետ (հավասարեցված է հերոսներին), 65 գեներալ, իսկ պատերազմից հետո գեներալների թիվը անցել է 150-ը»: Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների արդյունքում բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 5 հայորդի:

Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյան,պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը:
Համազասպ Բաբաջանյան, Զրահատանկային զորքերի մարշալ
Հովհաննես Իսակով, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, իսկ  պատերազմի ժամանակ պարզապես՝ ծովակալ Հովհաննես Իսակով
Արմենակ Խամփերյանց (Սերգեյ Խուդյակով),ավիացիայի մարշալ
Սերգեյ Ագանով (Ագանյան), Ինժեներական զորքերի մարշալ

Պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողություններին։Ի դեպ, հայազգի 4 մարշալներից 3-ը, ինչպես նաև ծովակալը դարձյալ ծագումով արցախցի են: Պատերազմի տարիներին ազգությամբ հայ էին նաև բանակի 3, կորպուսի 6, դիվիզիայի 28, բրիգադի ու գնդի 100 հրամանատար:

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման են արժանացել հայ ժողովրդի 99 զավակներ (այդ թվում 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման արժանանալով հետմահու։

«Թեհրան 43» ֆիլմից առավել հայտնի է գնդապետ, ԽԱՀՄ հետախույզ Գևորգ Վարդանյանին հերոսի կոչման շնորհման պատմությունը` Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի նկատմամբ մահափորձի կանխմանը գործուն մասնակցության համար:

Հայրենական մեծ  պատերազմին հայ ժողովրդի զավակների գործուն մասնակցության մասին խոսում են հետևյալ  տվյալները. իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը` լինելով առաջնակարգ տեղում շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում (մոտ 80 000 մարդ):
Հայկական զորամիավորումները

Մեծ հայրենական պատերազմի ընթացքում գործել կամ ձևավորվել են մի քանի ազգային դիվիզիաներ. 261-րդ, 390-րդ, 408-րդ, 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիաները, 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիան: Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ է մեկնել 390-րդ դիվիզիան, որը Ղրիմի Կերչի թերակղզում գրեթե ամբողջությամբ ջախջախվել է, իսկ նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը՝ զոհվել։
409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվել է Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։ Իսկ 89-րդ «Թամանյան»  դիվիզիան պատերազմի ժամանակ անցնել է 3700 կիլոմետր, Հյուսիսային Կովկասից դիվիզիայի սկսած ուղին ավարտվել է Բեռլինում և փաստորեն դարձել Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան, որը «Ռայխստագի» պատերի տակ պարեց հայկական «Քոչարի»: Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը։

Հայ ժողովրդին բնորոշ հատկանիշների շնորհիվ է, որ լինելով փոքրաթիվ ազգ, այդքան հերոսներ է տվել:
Այդ պատերազմում մեր ակտիվ մասնակցությունն ինչ-որ տեղ նաև ինքնության դրսևորում էր, որովհետև դրանից ոչ շատ առաջ տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը, և կարծես մենք հաշիվներ ունեինք Գերմանիայի հետ: Պատահական չէ, որ Նվեր Սաֆարյանը՝ 89-րդ Թամանյանական դիվիզիայի հրամանատարը, որ ծագումով վանեցի էր, ամեն ինչ արեց, որպեսզի իր դիվիզիան մասնակից դառնա Բեռլինի գրավմանը, որովհետև կայսերական Գերմանիայի հետ հաշիվներ ուներ :

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *