Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, վերջապես իրականություն դարձավ Դրախտաձորի հիմնական դպրոցի աշակերտական և ուսուցչական կոլեկտիվի երազանքը:Մի շարք բարերարների ու Կարեն Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ դպրոցը համալրվեց ժամանակակից տեխնոլոգիաներով՝ համակարգչով և տպիչ սարքով, որը միանգամից կատարում է երեք գործողություն: Բայց սա դեռ ամենը չէ.երեխաների ուրախությունը կրկնապատկվեց,երբ իմացան,որ ծրագրի ղեկավարը այս ամենի հետ բերել էր նաև ֆիզկուլտուրայի դասաժամը լիարժեք դարձնող շախմատը և գնդակը,իսկ գրենական պիտույքները առավել ընդգծեցին նրանց ուրախությունը: Դրախտաձորի հիմնական դպրոցի աշակերտները հիանալի փոքրիկ միջոցառում էին կազմակերպել Կարեն Հովհաննիսյանի գալու կապակցությամբ:Դպրոցի երկու աշակերտուհիները աղ ու հացով դիմավորեցին նրան: Դպրոցի կոլեկտիվը երեկույթ էր կազմակերպել Կարեն Հովհաննիսյանի գալու առթիվ,որին մասնակցեցին միջոցառման ավարտից հետո:Դպրոցի տնօրեն Արևիկ Դավթյանը ծանոթացրեց դպրոցի անմխիթար վիճակին,հավելելով,սակայն,որ դա չի խանգարում ,որպեսզի աշակերտները մեծ սիրով հաճախեն դպրոց և պատասխանատվությամբ մոտենան ուսուցանվող առարկաներին: Համայնքի ղեկավար Գևորգ Սարգսյանը ևս խոսեց դպրոցի պայմանների և խաղահրապարակ չունենալու մասին,որին ի պատասխան ծրագրի ղեկավարը խոստացավ կարճ ժամանակում տալ հարցի լիարժեք լուծում: Դրախտաձորի հիմնական դպրոցի ողջ ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը և համայնքի ղեկավար Գևորգ Սարգսյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր բարերարներին և Կարեն Հովհաննիսյանին գալու,երեխաներին ուրախություն պարգևելու համար: Հրաժեշտի պահին Կարեն Հովհաննիսյանը խոստացավ հաջորդ գալուց մնալ և վայելել Դրախտաձորն իր ողջ հմայքով:
Հեղինակ՝   ԿԱՐԵՆ ՇԻՐԻՆՅԱՆ