1992թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանույթան նախարարության մասին»պատմական որոշումը: Ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը:
Քանաքեռ Զեյթունի վարչական շրջանը հունվարի 28-ին կազմակերպել էր միջոցառում նվիրված Հայոց բանակի 25 -ամյակին:Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Հայ ազատամարտիկների հաջողության գրավականը անսահման սերն ու նվիրումն էր
հայրենիքի հանդեպ: Նման օրհասական պահին ազատամարտին լծված հրամանատարները փորձեցին և իրականացրին հայ ազգի ամենանվիրական ցանկությունը: Ստեղծեցին հայկական բանակը
Յուրաքանչյուր հայ զինվոր պարտավոր է աչքի լույսի պես պահել և փայփայել իր հայրենիքը , օր ու գիշեր հսկել նրա սահմաններն ու պաշտպանել այն: Ի վերջո , հայոց բանակի հզորությունը հայ զինվորի արժանապատվությունն է ::Մեր զինվորի հանդեպ մեր ազգային սերը պաշտամունքի է հասնում: Ու այդ սերը ընտանիքում է սերմանվում, մանկապարտեզում, դպրոցում:…Հնչեցին հայրենասիրական երգեր, հայ զինվորին եւ հայոց բանակը փառաբանող բանաստեղծություններ՝ մեկ անգամ եւս փաստելով, որ ճակատագրորեն՝ ծնված օրվանից հայ ազգային մեր ոգին անկոտրուն է…Միջոցառման ընթացքում Պն նախարարության գերատեսչական մեդալներով`«Անդրանիկ Օզանյա»,«Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան»,«Ծովակալ Իսակով» պարգևատրվեցին Արցախյան պատերազմի ազատամարտիկները;Մեդալները պատիվ ունեցավ հանձնելու ,Քանաքեռ Զեյթունի վարչական շրջան ,զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական իրավապաշտպան՝ ՀԿ Առաքելյան Անահիտը;Քանաքեռ Զեյթունի վարչական շրջանը Անահիտ Առաքելյանին «ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ» հանձնեց ;
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի տոնի առթիվ։ Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետեւ ունենք հուսալի պաշտպան` ի դեմս հայկական բանակի։ Մաղթում եմ որպեսզի նրա մասնագիտական հմտություններն ու կարողությունները ցուցաբերելու առիթ երբևէ չլինի ;Այսօր `իրենց շնորհիվ եմ հանգիստ այս տողերը գրում, խոնարհվում եմ,,,

 

"Սուսաննա

 

"Սուսաննա

 

 

 

 

"Սուսաննա

 

"Սուսաննա

 

 

 

 

 

#Armday Gyumri `Սոուսաննա Իսահակյան
Քանաքեռ Զեյթունի վարչական շրջան ,զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական իրավապաշտպան՝ ՀԿ Առաքելյան Անահիտ