«Շնորհավոր տոնդ Հայոց բանակ»
Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի կապակցությամբ: Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հպարտորեն ասում ենք, որ ունենք բանակ, որը ամենամրցունակն է տարածաշրջանում; Արդեն 26 տարի հայկական պետության պարծանքը, ուժն ու հպարտությունը խրոխտ պարսպի պես կանգնած՝ պաշտպանում և անվրդով է պահում մեր երկրի երկինքը: Այս օրը հավասարապես բոլորինն է;
Հայոց բանակի ծնունդը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է :Բանակը յուրահատուկ պատվար է, որին ոչ միայն պիտի հավատանք, այլեւ պիտի ապավինենք ;Մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրիս զորակցությունը էլ ավելի է հզորացնում ազգային բանակը, իսկ սահմանին կանգնած մեր հայորդիներին հավատ ու վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ:Մաղթում եմ, որ ռազմական գիտելիքներն ու կարողությունները հնարավորինս ցուցաբերենք միայն զորավարժությունների ժամանակ՝ խաղաղ ու անամպ երկնքի ներքո: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր զոհվել են իրենց զինվորական պարտքը կատարելիս։

Փառք ու պատիվ Հայոց Բանակին ու հայ զինվորին