Հայկական կողմը պետք է լրջորեն վերանայի իր հարաբերությունները մեր երկրի համբերությունը և վստահությունը չարաշահող այլ երկրների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության մի շարք հարցեր ձախողվում են միայն այն բանի համար, որ Հայկական կողմը մասնավորապես ՀՀ իշխանությունները անընդհատ փորձում են հանդես գալ հանդուրժողականության և զսպվածություն ցուցաբերման կեցվածքով, որը արդեն իսկ ոմանց համար դարձել է անպատժելիության և առիթավորման մթնոլորտի երաշխավորվածություն։ Տարիներ առաջ Հայաստանի իշխանությունները անասելի լռությամբ հանդուրժեցին և ներեցին մի պետությանը` որի հետ ցանկացած այլ պետություն արդեն վաղուց խզել էր իր բոլոր տեսակի հարաբերությունները, լռեցինք և ներեցինք մեզ վրա բացահայտ կերպով ծիծաղացող և մեր պետությանը առհասարակ առհամարող ու մեր քնած զինվորին սպանած ոճրագործին ադրբեջանական կողմին հանձնողին, իսկ մենք շարունակեցինք լռել և ներելով մոռացության մատնեցինք այդ պետության կողմից մեր պետությանը պատճառված վնասի, ցավի և վշտի մասին։ 

Պատմությունը նորից կրկնվում է, սակայն այս անգամ մեկ այլ պետության կողմից ադրբեջանական կողմի պահանջով Հային ուզում ե՞ն հանձնել մեր թշնամի հանդիսացող նույն ադրբեջանին և այժմ էլ մենք շարունակում ենք լռելով նսեմացնել մեր ազգային հպարտությունը և դրանով իսկ ճանապարհ բացում հետագայում ուրիշ պետությունների կողմից էլ նսեմացված ու ստորացված լինելու համար։ 
Մի թե Հայաստանը ի վիճակի չէ այդ պետություններին վճռական կերպով ասել Ո՛Չ։ 
Վաղուց արդեն ժամանակն է երբ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերությունների մեջ հստակություն մտցնի, դրսևորի վճռական կամք և ազգային արժեքների պահպանման ու ամրապնդման մոտեցումներ, իսկ այն պետություններին որոնք հանդգնում են անտեսել և արհամարհել Հայաստանի Հանրապետությանը` ապա պետք է այդպիսիններին իրենց դեսպանների, իրենց քաղաքացիների և տնտեսական ու առևտրային կապերի հետ միասին ուղարկել <<Գրողի ծոց>>։ 
Նույն այդ պետությունների շարքին է դասվում Ռուսաստանի Դաշնությունը, որը տարիներ շարունակ չի կարողանում սանձարձակել ադրբեջանին և որի լռության պատճառով գրեթե ամեն օր Հայկական կողմը սահմանամերձ շրջաններում երիտասարդ զինվորներ է կորցնում։ 
Առնվազն սրիկայություն է երբ լինելով Հայաստանի ռազմական, տնտեսական և առևտրային ոլորտներում դաշնակից պետություն և անգործությամբ տեսնել ամենօրյա հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը որի հետևանքով սիստեմատիկաբար զոհվում են իրենց իբր եղբայրական ազգի զավակները։ 
Ելնելով վերը նշվածից մեկ հարց է առաջանում` ապա այս դեպքում ինչների՞ս է պետք իրենց ՀԱՊԿ-ը և իրենց մաքսային միությունները, Մինսկի խմբի համանախագահները և այս անիմաստ ու անօգուտ կազմակերպությունները…
Էմիլ Մարկոսյան 

 

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *