Հայկական կողմը խոցել է ևս մեկ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմը խոցել է ևս մեկ անօդաչու թռչող սարք, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները: Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *