Հայկական խորհրդարանական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում հերթական ճակատամարտում պարտվեց…

Հայկական խորհրդարանական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում հերթական ճակատամարտում պարտվեց, որովհետև ոչ միայն կռվել չգիտի, այլ նաև կռվելու ցանկությունն էլ չունի: Լուկա Վոլոնտեն, Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալում հայտնված մելը, ընտրվում է ԵԽԽՎ նախագահ: Ըստ որում, ոչ մեր կողմից Եվրոպայում նրա անվան շուրջ աղմուկը, որը պետք էր լուրջ քաղաքական կապիտալի վերածվել, այդպես էլ ճիշտ չօգտագործվեց, բացի սեզանային կարճաժամկետ մուննաթները: Ու ապշեցող է, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չկարողացավ Ադրբեջանի վրա ճնշման գործիքներ ստեղծել մի շրջանում, երբ ամենաբարենպաստ պատմական իրավիճակն է՝ ի նկատի ունենալով մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից Ադրբեջանի՝ ակնհայտ ետնահանջները: Ճիշտ հակառակը, այդ նույն նկարագրված իրավիճակում Ադրբեջանւ արձանագրում է իր հաջողությունները՝ Սարսանգի ջրամբարից մինչև Վոլոնտեի ընտրություն: Որքան անտաղանդ պետք է լինել, որպեսզի չկարողանաս սա անես՝ պարբերաբար լրատվամիջոցների միջոցով հանրությանը հրամցնելով միայն սեփական հայտարարության տեքստերը, թե իբր գործ ենք անում: Իրենց լրջագույն թերություններով հանդերձ, ԵԽԽՎ-ին ու Եվրոպային չմեղադրեք: Եթե սեփական զորքդ բազում ճակատամարտերում պարտություններ է արձանագրում, ապա պատճառը տեղանքը չէ, մարտադաշտը չէ ու մարտին կողքից հետևողները չեն, այլ քո զինվորները, որոնց համառորեն չես ուզում փոխել:

Ստյոպա Սաֆարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *