Հայկական զորախումբը պատրաստվում է «Միջազգային բանակային խաղերին» razm.info

Հուլիսի 30-ին Ռուսաստանում մեկնարկով «Միջազգային բանակային խաղեր 2016» մրցույթին մասնակցելու համար հուլիսի 21-ին Մոսկվա են մեկնելու Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Իսկ մինչ այդ մասնակից ստորաբաժանումները մրցույթին նախապատրաստվում են «Բաղրամյան» և այլ զորավարժարաններում, ինչպես նաև Սևանա լճում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի հուլիսի 9-ի թողարկումը:"ՀՀ

ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանման վարժանքը Սևանում

Հայկական ստորաբաժանումները մասնավորապես մասնակցելու են տանկային բիաթլոնին, հատուկ նշանակության ստորաբաժանումների և դիպուկահարների մրցույթներին:

Մրցույթին լավ հանդես գալու համար հայաստանցի տանկիստներն այս օրերին պատրաստվում են «Բաղրամյան» զորավարժարանում, որտեղ սարքավորվել են տանկային բիաթլոնի երթուղու նմանությամբ խոչընդոտներով երթուղի:

«Այս տարի 19 թիմ է մասնակցում տանկային բիաթլոնին: Եվ Ադրբեջանն էլ է մասնակցում: Դա կրկնակի պարտավորեցնում է մեր զինվորներին ցուցադրել այն ինչ գիտեն», — ասում է մրցույթի համար հուլիսի 21-ին Ռուսաստան մեկնող հայկական զորախմբի ղեկավար, ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

Գեներալը նաև խաղերի մրցավարական կոլեգիայի անդամ է և օրերս է վերադարձել Ռուսաստանից, որտեղ մասնակցել է բանակային միջազգային խաղերի կազմկոմիտեի խորհրդակցությանը:

"Տանկային

Տանկային բիաթլոնին պատրաստվելու համար անցկացվող մարզումները Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում

"ԲՄՊ-2

ԲՄՊ-2 ՀՄՄ-ով մարզումները Սևանա լճում

Տանկային բիաթլոնից բացի, հայկական զինուժի զինծառայողները պատրաստվում են դիպուկահարների և հատուկ նշանակության ստորաբաժանումների մրցումներին, մասնավորապես լավագույն հետախուզական խումբ մրցույթին պատրաստվող ստորաբաժանումը բարդ տարրեր պարունակող դասընթացներ է անցկացնում Սևանա լճում՝ ներգրավելով նաև լողացող զրահատեխնիկա՝ ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա:

razm.info

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *