Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 112–ով, մեկ պացիենտ մահացել է, բուժվել է 69-ը

Հայաստանում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 2507 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  5-ին հաստատվել է կորոնավիրուսի 2619 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 25846 (վերջին մեկ օրում՝ 904): Փաստացի այս պահին բուժվում է 1462 անձ (մեկ օրում ավելացել է 69-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 1111 անձ (վերջին մեկ օրում՝ 40 մարդ), 40 պացիենտ մահացել է: Վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 1–ով։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *