Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 424-ով, բուժվածներինը՝ 590-ով, գրանցվել է մահվան ևս 12 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 424-ով՝ հասնելով 190 հազար 741-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 590-ով և հասել 172 հազար 96-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 978 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 842 հազար 817-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 476-ի, ևս 882 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 14 հազար 287 մարդ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *