2017թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում կա ընդամենը 11 հատ էլեկտրամոբիլ։ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից մեզ տրամադրված տվյալների համաձայն, ՃՈ էլեկտրոնային  ռեգիստրում հաշվառված էլեկտրամոբիլներից 3-ը Tesla մակնիշի են (1 հատ Model X, 2 հատ Model S), 6 հատը NISSAN LEAF (այսօրվա դրությամբ հանդիսանում է աշխարհում ամենատարածված էլեկտրամոբիլը), երկուսը EAGLE EG618K 10 մակնիշի  էլեկտրաավտոբուսներ են (հարմար են, օրինակ՝ գոլֆ ակումբների համար, ընդհանուր օգտագործման ճանապարհներին կարծում ենք կիրառական չեն): Ավելացնենք, որ այս ցանկում ընդգրկված չեն այն էլեկտրամոբիլները, որոնք ենթակա չեն հաշվառման ՀՀ ՃՈ էլեկտրոնային ռեգիստրում, օրինակ՝ արտասահմանյան համարանիշներով, չմաքսազերծված և այլն։

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ էլեկտրամոբիլների քանակը Հայաստանում 6-ն էր՝ երեքը  Tesla, մեկ հատ NISSAN LEAF,  երկու հատ EAGLE EG618K 10, այսինքն 2017թ. ընթացքում ավելացել է հինգ հատ NISSAN LEAF մակնիշի էլեկտրամոբիլ:

Ինչպես տեսնում ենք մեր երկրում էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրության որոշակի աճ կա, ինչը սակայն հեռու է անգամ բավարար լինելուց։

Ռուբեն Հարությունյան