Հայաստանի պարտականություններն անում է Իսրայելը

Ադրբեջանական ԶԼՄ-ները մի քանի օր է ցնծության մեջ են…Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ "սև ցուցակի" անդամներից մեկին՝հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, նոյեմբերի 15-ին Բաքվի պահանջով երկու ամսով ձերբակալել են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում…Ադրբեջանի իշխանությունները Լապշինի ձերբակալության և նրա Ադրբեջան էքստրադիցիայի հետ շատ մեծ հույսեր են կապում…Նրանք այդ քայլով ահաբեկելու են բոլորին,ովքեր առանց Բաքվի թույլտվության այսուհետ կփորձեն այցելել Արցախ…

Այսօր արդեն պարզվել էր,որ Լապշինին Մինսկի Պերվոմայսկի շրջանի շրջանայն ոստիկանությունից արդեն տեղափոխել են ժամանակավոր մեկուսարան…Սակայն շաբաթն ուրբաքից շուտ եկավ…Իսրայելական "Հաարեց" թերթը տեղեկացրել է,որ Ալեքսանդր Լապշինի շահերը պաշտպանելու է "Սիոնիստական շարժում" կազմակերպության իրավաբան Քսենիա Սվետլովան,ով արդեն է դիմել հրեական պետության ԱԳՆ՝հորդորելով ամեն ինչ ձեռնարկել Իսրայելի քաղաքացի Ա.Լապշինին ազատ արձակելու համար,ինչպես նաև թույլ չտալու,որ վերջինիս հանձնեն Ադրբեջանին…Սվետլովան հայտնել է,որ հրեական պետության դիվանագետները Մինսկում արդեն են հանդիպել Լապշինի կնոջ՝Եկատերինա Կոպիլովայի հետ,իսկ շուտով պատրաստվում են այցելել մեկուսարան և ծանոթանալ Լապշինի հետ…Ձեռքները ծալած չի նստել նաև Իսրայելի ԱԳՆ-ն,որի ներկայացուցիչը "Հաարեց"-ին հայտնել է,որ նրանք ձեռնակում են ամեն ինչ,որ Լապշինին ազատ արձակեն և չհանձնեն Ադրբեջանին,քանի որ դա կբերի իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը…
Չեմ կասկածում,որ Իսրայելին կհաջողվի Լապշինին ազատ արձակել և հետ վերադարձնել հրեական պետություն,քանի որ փորձը ցույց է տալիս,որ Իսրայելը դժվար իրավիճակներում հայտնված իր քաղաքցիներին և հրեաներին ԵՐԲԵՔ անպաշտպան չի թողնում…
Սակայն զարմանալին մեր՝Հայաստանի ԱԳՆ-ի զավեշտալի և անպաշտպան լռությունն է…Արցախ այցելած և Արցախը գովազդող մարդուն ձերբակալում են մեր "հարազատ" Բելառուսում,իսկ ՀՀ-ն զարմանալիորեն ԼՌՈՒՄ է…Այնպիսի տպավորություն է,որ Լապշինի ձերբակալությունը մեզ հետ բացարձակ կապ չունի…Զզվելի է տեսնել ՀՀ ԱԳՆ-ի անպաշտպան անբանությունը…Հիմա կհայտնվեն Է.Նալբանդյանի "վկաները" և պաթոսահարված կփորձեն բացատրել,որ ՀՀ դեսպանը Բելառուսում ևս այցելել է Լապշինին…Սակայն այդ աշխատանքը և նրանց տիտանիկ գուծունեությունը նրանք չեն գովազդում,որ "չվնասեն" Լապշինին…Մի մասն էլ հիմա կփորձի բացատրել,որ շատ լավ է,որ ՀՀ-ն չի խառնվել այդ գործին՝դրան չվնասելու համար…Սակայն ինձ մի հարց է հետաքրքրում…Ինչպե՞ս են մեր անողնաշար ԱԳՆ-ում պատկերացնում,թե Լապշինի հետ կապված դեպքից հետո էլ քանի բլոգերներ և զբոսաշրջիկներ են այցելելու Արցախ և ճշմարտությունը պատմելու Հայաստանի դրախտավայրային այդ անկյուններից մեկի մասին…Համոզված եմ,որ այցելուների թիվը կտրուկ կկրճատվի,քանի որ հրավիրող կողմը թքած ունի,թե Արցախ այցելելուց հետո այդ մարդկանց հետ ինչ է տեղի ունենալու…
Կարևորն այն էր,որ մինչև Թել Ավիվի խառնվելն այս գործին պաշտոնական Երևանը ևս հանդես գար հայտարարությամբ և փորձեր հնարավորինս օգնել Լապշինին…
Սակայն ինչպես միշտ մեր դիվանագետները լռեցին…"Անձայն և լռակյաց" դիվանագիտությունը մեր մենաշնորհն է…

Գագիկ Համբարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *