Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին այդ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

""

Հայաստանի նախագահն ընդգծել է Իսրայելի հետ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու կարևորությունը:

Արմեն Սարգսյանը Ռեուվեն Ռիվլինին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և կայուն բարգավաճում, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում: