Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է «Շիրվանզադե Հուշապատկերներ» գիրքը

""

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ
ՀՈՒՇԱՊԱՏԿԵՐՆԵՐ
Հայաստանի  ազգային  գրադարանը  հրատարակել է
«Շիրվանզադե  Հուշապատկերներ»  գիրքը

2018 թվականին Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է «Շիրվանզադե Հուշապատկերներ» գիրքը՝ նվիրված հայ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 160-ամյակին:
Շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանում:
Գիրքը կազմել, ինչպես նաև ծանոթությունների հեղինակն է տնտեսական մշակութաբան, հրապարակախոս Խաչատուր Դադայանը, խմբագիրն է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, տպագրվել է Էդիթ Պրինտ հրատարակչությունում:
Այն Շիրվանզադեի հուշագրությունն է Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի, գրողներ Սիամանթոյի, Րաֆֆու, Գամառ Քաթիպայի (Ռաֆայել Պատկանյան), Գաբրիել Սունդուկյանի, Պերճ Պռոշյանի, Ղազարոս Աղայանի, խմբագիրներ Գրիգոր Արծրունու, Աբգար Հովհաննիսյանի, Ավետիք Սպանդարյանի, Ալեքսանդր Քալանթարի, Համբարձում Առաքելյանի, Սպանդար Սպանդարյանի, մշակութային գործիչ Կոնստանդին Խատիսյանի և դերասան Պետրոս Ադամյանի մասին:
Զետեղված է նաև Վարդգես Ահարոնյանի հուշագրությունը Շիրվանզադեի մասին:
Առանձին գրքվ լույս է տեսել առաջին անգամ:

Հայաստանի ազգային գրադարան,
Նիստերի սրահ, 2-րդ հարկ
Մուտքը՝ Տերյան 72

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *