Երուսաղեմի կարգավիճակով ՄԱԿ-ում այսպիսի քնարկությունից հետո, երբ աշխարհի մեծ մասը,այդ թվում՝ Հայաստանը, չի համաձայնել ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության հետ ու դեմ է քվեարկել Թրամփի քաղաքականությանը, լուրջ ցնցումների է բերելու: Թրամփի համար Երուսաղեմի հարցն ավելին է, քան Իսրայելին սիրաշահելը կամ իսրայել-պաղեստինյան հակամարտության մեջ որոշակի խթան մտցնելը: Այն Մերձավոր Արևելքում Թրամփի տակտիկական քայլերի համալիրում մի օղակ է, որը կոչված է այլ խնդիրներ լուծել: Հետևաբար, պետք է լուրջ վերաբերել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի ու Թրամփի սպառնալիքներին, որ պատժելու են այն երկրներին, ովքեր ԱՄՆ աջակցությունն ստանում են ու դեմ քվեարկում նրա քաղաքականությանը: Եթե դա չանի, նշանակում է, Թրամփը պետք է հրեժարվի իր մերձավորարևելյան ռազմավարությունից, ինչը բնականաբար չի անի:

Տասնամյակ առաջ եվրատալանտյան հանրակցությունում ակադեմիական մակարդակում լրջորեն քննարկվում էր, թե ինչպիսին պետք է լինի արևմտյան կոլեկտիվ անվտանգության համակարգը՝ կոոպերատիվ թե կորպորատիվ: Այդ սպառնալիքների իրականացման դեպքում Թամփը կարծես թե կգնա կորպորատիվ անվտանգության մոդելին՝ ով որքան կներդնի/ինչպես կպահի ընդհանուր գործում, այդքան էլ կստանա, այդքանի էլ կարժանանա: Արևմտյան/եվրոպական բլոկից ԱՄՆ սերտ դաշնակիցների քվեարկությունը ընդդեմ ԱՄՆ դիրքորոշման, վկայում է, որ նրանք շարունակում են նախապատվությունը տալ կոոպերատիվ անվտանգության մոդելին, բայց հասկանալիորեն, իրենք չեն խաղի կանոնները թելադրողը, որովհետև ռեսուրսների ու պատասխանատվության մեծագույն մասը ԱՄՆ դաշտում է: Թրամփի դաշնակիցներ են դարձել եվրոպայի առավել երիտասարդ ժողովրդավարությունները, ինչից հետո պետք է սպասել ԱՄՆ շեշտադրումների փոփոխություն Եվրոպայում՝ առավել սերտ գործընկերների ընտրության տեսանկյունից: Եւ վերջապես, այս քվեարկությունը ցույց է տալիս նաև աշխարհում ԱՄՆ նոր քաղաքականության դժվարին ճեղքումը, որը բարդ է լինելու, բայց կարող է լինել, եթե իհարկե Թրամփը մնա իշխանության գլխին:

Ստեփան Սաֆարյան