ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ

Ծնվել է  1908թ. սեպտեմբերի 5(18)-ին ք. Թիֆլիս: Անվանի աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը։ 1934թ. Լենինգրադի համալսարանում հիմնադրել և ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1934-41թթ. եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրեն։ 1939թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, 1953թ.՝ իսկական անդամ։ 1947թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվել մինչև 1993թ., որից հետո դարձել է պատվավոր նախագահ։ 1946թ. հիմնադրել է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1988թ.։ 1961-64թթ. եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ, 1968-70 և 1970-72թթ. ընտրվել Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։ Մահացել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։ Հեղինակ է աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։ 1950-90թթ. բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1989թ. ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական Պատգամավորների Համագումարի պատգամավոր։ Ընտրվել է 20-ից ավելի ակադեմիաների պատվավոր անդամ, մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր։ Արժանացել է Ստալինյան մրցանակի (2), Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի և ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալի: Արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման (2), պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Սահմանվել է Վ. Համբարձումյանի անվան ՀՀ միջազգային մրցանակ աստղագիտության բնագավառում: Հայաստանի Ազգային Հերոս (11.10.1994): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիք շքանշանով:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության

եւ իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում

Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է ՀԱՅՐԵՆԻՔ շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:


1. ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ
 
2. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ 
3. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԼԵՔ ԹԱԳՎՈՐԻ 
4. ԳՈՐԳԻՍՅԱՆ ՄՈՎՍԵՍ ԳԵՎՈՐԳԻ 
5. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԳԵՂԱԶՆԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ 
6. ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄՈՆԹԵ ՉԱՐԼԶԻ 
7. ԿՐՊԵՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԺՈՐԺԻԿԻ 
8. ԱՅՎԱԶՅԱՆ ՎԻՏՅԱ ՎՈՐՈՇԻ 
9. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՋԻՎԱՆ ԶԱՎԵՆԻ 
10. ՊՈՂՈՍՅԱՆ ՅՈՒՐԱ ՎԱՂԱՐՇԱԿԻ 
11. ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻ 
12. ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԶԱՎԵՆԻ 
13. ՔՐՔՈՐՅԱՆ ՔԸՐՔ 
14. ԱԶՆԱՎՈՒՐ ՇԱՌԼ 
15. ՌԻԺԿՈՎ ՆԻԿՈԼԱՅ ԻՎԱՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *