1․ Քրիստոսը ստացավ գերագույն փառքն ու իշխանությունը։
2․ Հիսուսը նախակարապետն է (Եփես. 6:20), և Իր ժողովրդի համար՝ Հոր մոտ տեղ պատրաստողը։ (Հովհ. 14:2)
3․ Հիսուսն Աստծո մոտ մեր բարեխոսն է։
4․ Սուրբ Հոգին եկավ այս աշխարհ։
5․ Հիսուսը համբարձվեց մարդկանց պարգևներ տալու և Իր հասակին հասցնելու համար։
Սիրելինե՛ր, հիշենք հրեշտակների խոսքը.
«…նույն Հիսուսը, որ ձեզանից երկինք վերցվեց, պիտի գա նո՛ւյն ձևով, ինչպես տեսնում եք Նրան երկինք գնալիս»:
Սա կոչ է Հիսուսին սպասելու, դիմավորելու համար: Այսօր էլ Սուրբ Հոգին հանդիմանում է, որ հավատանք Հիսուսին, Նա է արդարություն իրականացնողը, Նա է դատաստանից ազատում, Նա է Իր մարմնի՝ եկեղեցու վրա ավելացնում, որպեսզի Իրեն հավատարիմ ծառայելով՝ սպասենք Իր վերադարձին: Նրանք, ովքեր սպասում են Հիսուսին, ուրա՛խ են, իսկ ովքեր Հիսուսին չեն սպասում, խուճապի մեջ են: Խուճապի մեջ լինողները կարող են հենց հիմա ուրախանալ, եթե դարձի գան, ապաշխարեն ու ընդունեն Հիսուսին: Աստված օրհնի բոլորիդ։