1.Եթե իմունային համակարգ չունեցող մինչև 6 տարեկան երեխաներին դիմակ կրել չի ցուցվում, իսկ վիրուսը բացասական ազդեցություն է թողնում միայն թույլ իմունիտետ և խրոնիկական կամ բարդացած առողջական խնդիրներ ունեցողների վրա, ապա չի՞ կարելի եզրակացնել, որ կորոնավիրուսը ինքը ախտածին չէ, այլ ընդհամենը կատալիզատոր է, որը ակտիվացնում է մարդու օրգանիզմում առկա հիվանդությունների զարգացումը:

2.Հնարավո՞ր է, որ առողջ օրգանիզմում գործունեության համապատասխան դաշտ չգտնելու պատճառով այն ինկուբացիոն շրջան չի ապրում և ինքնաոչնչացվում է կամ վերանում` նաև մարդու իմուն համակարգի օգնությամբ:

3.Եթե որևէ ձևով ներկա պահին թեստավորվեր մեր ողջ ժողովուրդը արդյո՞ք վիրուսակիրների քանակը ` ըստ օրինաչափության արդեն 40-ի փոխարեն 25%-ը(թեստավորվածների) չէր կազմելու՞ գրեթե 700-800 հազար հոգի:

4.Այսքանը բավական չէին, որ վարակեին ողջ ժողովրդին, իսկ ծանր դեպքերի ներկայիս թիվը նույնը չէր մնալու՞:

5.Արդյոք բուժումների արդյունավետությամբ չի բացատրվում այն փաստը, որ ներկա համաճարակի դեպքում մեզ մոտ մահվան ելքերը ավելի քիչ են քան անցյալում է եղել, ինչպես ներկայացնում է մեր վարչապետը:

6.Առանց հատուկ վարակապաշտպան արտահագուստի տնից դուրս գալիս ինչու՞ չեն վարակվում մարմնի բաց մասերը և հագի շորերը, քանի որ դրանց ախտահանման մասին որ մի հրահանգ չկա:

7…:

8. Արդյո՞ք ժամանակը չէ ելնելով վերը ասվածներից (եթե իհարկե Դուք դրանք անհիմն չեք համարում), կառավարությանը ներկայացնել մասնագիտական Ձեր հիմնավորված ցուցումները` դրսից խորհուրդ տվածների փոխարեն, որոնց հիման վրա վերացվեն պետությանը և ժողովրդին պարտադրված հակավիրուսային միջոցառումները, որը կկասեցներ հանրապետության տնտեսության շարունակական քայքայումը` կապված հսկայական ավելորդ ծախսերի ու սահմանափակումների հետ և կազատեր ժողովրդին հետագա ստրեսներից ու ըստ սովորության օրենքները խախտելու գենավորված սովորության հետ կապված ծանր պատժամիջոցներից:

Բնության աքսիոմատիկ օրենքների վրա հենվող վերլուծաբան ` Սերգեյ Միքայելյան

Հեռ.` 099-32-42-24

Ք. Աշտարակ