Մշակույթի նախարարության և Արա Գևորգյանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ նվագախմբերի համահայկական փառատոն, որին մասնակցում էին Երևան քաղաքի, ինչպես նաև մարզերից ժամանած երաժշտական դպրոցների, մշակութային օջախների,տարբեր կառույցների նվագախմբերը: Մասնակիցների մեջ էին նաև Էրեբունու տարածքային բաժանմունքի փողային նվագախմբի սաները: ""  Երաժշտական շքերթը մեկնարկեց Մատենադարանի հարակից տարածքից, որից հետո յուրաքանչյուրին հատկացվեց առանձին շրջան՝ իրենց ստեղծագործություններն ու նվագախումբը ներկայացնելու համար: Շքերթն առաջնորդում էին դրոշակակիր հպարտ պատանի երկրապահները: Համերգային փոքրիկ ծրագիրը ներկայացնելուց հետո, նվագախմբերը հավաքվեցին Ազատության հրապարակում, որտեղ և տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Մշակույթի նախարարության կողմից նվագախմբերի ղեկավարները արժանացան շնորհակալագրերի:
Համահայկական փառատոնն ազդարարեց մայիսյան հաղթանակած տոների մեկնարկը:""

Եկմ էրեբունու տարածքային բաժանմունք