""Այս թալանը եղել է համակարգային: Մի բան ասեմ չզրամանաք: Համակարգված թալանել են նաև սփյուռքին: Մի քանի հոգու բերել էին դաշտ, ովքեր իբրև թե զբաղվում էին զինվորի ու Արցախի պաշտպանության հարցերով: Այդ մի քանիսը ինձ սկսզբից ցանկանում էին ներգրավեին իրենց մաֆիան, բայց ես հենց սկզբից էլ ցույց տվեցի, որ անկախ եմ ու իմ նախաձեռնած ծրագրի համար պատասխանատու եմ միայն ես: Սրանք բացառապես աշխատում էին ու աշխատում են սփյուռքի վրա : Սփյուռքին ցույց են տալիս թե իրենց ուղարկված փողերով այս ինչ բանն են արել, բայց իրականում այդ բանը արել են պետության փողերով…