ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միություն Համագումար

Նարեկ Մարտոյան

Այսօր կայացած ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարում միության՝ քարոզչական գծով փոխնախագահ ընտրված Նարեկ Մարտոյանի ելույթը.

–Հարգարժա՛ն հյուրեր և սիրելի՛ գործընկերներ,
Օրն ինձ համար խորհրդանշական է. տեսնելով այսքան երիտասարդների այս դահլիճում՝ ես անչափ ոգևորված և տպավորված եմ: Այստեղ ներկա են մարդիկ, որոնք չեն պատրաստվում արտագաղթել, այստեղ ներկա են մարդիկ, որոնք չեն պատրաստվում համակերպվել ներկա իրավիճակի հետ, այստեղ մարդիկ են, որոնք չեն հանձնվում և իրենց հետագա գործունեության մեջ Հայաստանը պատկերացնում են տնտեսապես հզորացած ու մրցունակ երկիր:
Սիրելի՛ երիտասարդներ, ընկերներ, ներկայիս իրավիճակն օրհասական է՝ արտաքին պարտք, արտագաղթ, մարդկային ու տարածքային կորուստներ, մի խոսքով, իրավիճակ, որ ամբողջովին բզկտեց երկիրը:

Ելք մենք տեսնում ենք և, միանշանակ, ունենք՝ հասարակական ու քաղաքական ուժերի միավորմամբ՝ գնալ իշխանափոխության:

Մեր բոլորիս խորին համոզմամբ՝ հայ երիտասարդությունը պետք է ակտիվորեն մասնակցի քաղաքական գործընթացներին, քանզի անտարբերությունը նշանակում է տեր չկանգնել իրավունքներին: Մենք հասկանում ենք, որ պետք է քաղաքական գիտակցություն առաջացնել նաև անտարբեր երիտասարդների մոտ, որոնց թիվը, կարծում եմ, բավական մեծ է, և դա շատ վտանգավոր է պետության համար: Սակայն վստահորեն կարող եմ ամրագրել, որ այստեղ հավաքված երիտասարդությունն ի զորու է այդ դժվարին և պատասխանատու առաքելությունը վերցնել իր ուսերին: Երիտասարդությունն է, որ շարժիչ ուժ է, որ միշտ ամեն վայրկյան ու րոպե աճում և հզորանում է: Իսկ այդ ուժն այստեղ անպայման օգտագործվելու է ի շահ Հայաստանի:

Այսպիսով, եզրափակելով խոսքս՝ ուզում եմ նշել, որ մենք պատրաստ ենք համախմբված գնալ իշխանափոխության:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ միության հիմնադիր համագումարը։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *