Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:

Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:
1-ին Հանրապետությունը ծնվեց եւ ամրացավ հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի:
1918-1920թթ. գոյատեւած Հայաստանի 1-ին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության ընթացքը…
ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ եռասերունդ երկրապահների մի մեծ պատվիրակություն՝ ԵԿՄ տարածքային բաժանմունքներից և մարզային խորհուրդներից, այսօր այցելեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Տոնական շքերթին իրենց հպարտ կեցվածքով փայլեցին եռասերունդ երկրապահները…
Երկրապահ ազատամարտիկների վստահ քայլներն ու եռագույնն ու երկրապահի մարտական դրոշը ծածանող պատանի ու երիտասարդ երկրապահների հպարտ հայացքները փաստում են՝ այսօրվա սերունդը գիտի ու սերտել է իր ժողովրդի անցած ճանապարհը , այսօրվա սերունդը ճանաչում է իր պատմության հերոսներին ու հպարտանում է հաղթանակներն իրենց հանձնողների անմահ գործով ու խոսքով: Այսօրվա սերունդը ուժեղ է, քանզի գիտի իր պատմությունը և պատրաստ է այն նոր հաղթանակներով ժառանգություն թողնել իր հաջորդներին:
Շնորհավո՛ր համայն հայության, երկրապահ հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության անկախության ու ազատության արժեքն ու գինը գիտակցող յուրաքանչյուր հայի տոնը:

ԵԿՄ Էրեբունու տ/բ լրատվություն

 

""