Հալեպի հայ համայնքի Նոր Սերունդ Մշակույթային պարախմբի հիմնադիր և ղեկավարն էր` պարոն Աբիկ Կոսդանյանը: Այս խումբը իր ելույթներով ժողովրդականություն վայելեց, նույնիսկ արաբ ժողովրդի կողմից: Սիրիայի մեծ դերասան պարոն Տորեդ Լահհամի նախաձեռնությամբ Հալեպի այս հայկական պարախումբը հռչակվեց`« Սիրիայի Հայկական պետական պարախումբ» և այդ ելույթների պատասխանատուն էր հարգարժան դերասանը` պ.Տորեդ Լահհամը: Եվ այսպես` ելույթի ավարտին նա բեմ բարձրացավ իր սրտի խոսքը ասեց, որ հայերը` իրենց մարդ տեսակով առաքինի են , ապրելով մեր հողի վրա շատ եռախտապարտ եղան և մեր կողմից սիրված են և հարգված ,նրանք հարուստ մշակույթ և գեղեցիկ ավանդություններ ունեն և ասեց մենք արաբներս շնորհակալ ենք Հայաստանին, որ տվել է մեզ այս առաքինի ազգին… Ես չեմ մոռանում իմ մոր խոսքը, որ ասել է,-Տորեդ տղա՛ս, երբ մեկին պիտի հավատաս` հայերից զատ ուրիշներին չհավատաս… Սա է մեր հասցեին տրված գնահատականը` մենք շնորհակալ ենք այս մեծ դերասանին և արաբ ժողովրդին…« Մենք հպարտ ենք, որ հայ ենք»…

Ազնիվ Թարխանյան