ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է.   Տեղեկացա, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը։ Մնացած 30.000$-ը իմ հրամանով կտրվի պետական բյուջեից։ Վիրահատությունը կարվի Նորք-Մարաշ ԲԿ-ում մոտակա 1-2 օրվա ընթացքում։ Նման վիրահատություն Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։ Առողջություն եմ ցանկանում հրաշք փոքրիկին ♥️   Նկատենք, որ գրառումը մեկ ժամում հավաքել է մոտ տաս հազար լայք, հազարին մոտ մեկնաբանություն: Հայ ժողովրդին դուր է եկել Թորոսյանի այս արարքը:   Քաղաքացիներն իրենց մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնում նախարար Թորոսյանից: