Կրկին ծեծկռտուք Թուրքիայի խորհրդաարանում :

Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ երկու օրենսդիր կանանց միջև վեճ է տեղի ունեցել, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:
Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից և իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից մեկական կին պատգամավոր վիրավորվել են, որոնց պատգարակներով նիստերի դահլիճից հեռացրել են:
Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո , երբ անկախ պատգամավոր Այլին Նազլիակաին թույլ չեն տվել ամբիոնի մոտ ելույթ ունենեալ այն բանից հետո, երբ նա ցուցադրաբար իր ձեռքերին ձեռնաշղթաներ է հագցրել:
Գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Շաֆակ Փավեյին, ով եղել է հաշմանդամների համար նախատեսված սայլակի վրա, քանի որ ձեռքը և ոտքը պրոթեզավորված է, տապալել են գետին և երկար ժամանկ թողել անօգնական վիճակում:
«Նրանք հարձակվեցին մեզ վրա, ես այն տպավորությունն ունեմ, որ կարծես նրանք (իշխող ԱԶԿ-ի պատգամավորները) կորցրել են իրենց միտքը, մտածելու ունակությունը: Այս հարձակումը ցույց է տալիս, թե ինչ է սպասվում մեզ եթե ,,բարեփոխման,, ենթարկվի սահմանադրությունը », — ասել է, Փավեյին:

"Фото"Фото"Фото"Фото"Фото
Կարեն Հովհաննիսյան

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *