""Այսօր կեսօրին մոտ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել, մեկ մարդ վիրավորվել է:

Սևանի դատարանում պետք է տեղի ունենար Գեղաքրունիքի փոխմարզպետ, նախկինում Նորատուսի ղեկավար Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով դատավարությունը:
Հայկ Հակոբյանը սպանվել է անցած տարվա հունվարին, սպանության համար մեղադրվում է՝ Մեխակ Հարությունյանը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին: Սակայն մինչ դատական նիստը կսկսվեր՝ դատարանի շենքի մոտ միջադեպ է տեղի ուենցել ամբաստանյալների եւ տուժողների հարազատների միջեւ:
Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Հովսեփ Սարգսյանի, ով ներկա է եղել միջադեպին, մեքենաներ եմ մոտեցել դատարանի շենքին, եւ ինչպես փաստաբանն է ասում՝ Անդրանիկ Հակոբյանը ճանաչել է ամբաստանյալի՝ Մեխակ Հարությունանի քեռու եւ մորական պապի մեքենան։ Կրակոցները, Հովսեփ Սարգսյանի խոսքով, արձակել են Հարությունյանի պապը և քեռին։
Ըստ փասատբանի՝ վիրավորված Ռաֆիկ Հակոբյանը, ով անցած տարի սպանված Հայկ Հակոբյանի հոր՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Արդրանիկ Հակոբյանի հորեղբորորդին է, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։
Ըստ ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի փաստաբան Ռուստամ Խաչատրյանի՝ այսօր առաջին անգամն էր, երբ նրա պաշտպանյալի հարազատները եկել էին դատական նիստին: Ըստ Խաչատրյանի, դատարանի շենքի մոտ հայհոյանքներ եւ քաշքշուկ է եղել: Իր պաշտպանյալի պապին հայհոյել են եւ ծեծել: Թե ով է կրակել, չի տեսել, միջադեպի ժամանակ եղել է դատարանի շենքում՝ իրադարձություններից հեռու:
Ոստիկանությունը դեպքի հետ կապված շատ մանրամասներ չի հայտնում, միայն նշում է, որ պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունն ու միջոցառումներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ ականատեսների, միջադեպի ժամանակ դատարանի շենքի մոտ ներկա են եղել նաեւ ոստիկաններ, այդ թվում եւ Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանը։ Քիչ առաջ ոստիկանությունից հայտնեցին․ որ Վիգեն Աղեկյանն այլեւս Սևանի ոստիանության բաժնի պետը չէ, ինքը Աղեկյանն «Ազատությանը» հայտնեց, որ սեփական դիմումի համաձայն թոշակի է անցել:
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը «Ազատթյան» հետ զրույցում դատապարտեց տեղի ունեցածը. ֊ azatutyun.am