Կորստյան ցավի ու հպարտության արցունքներով `ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Նորիկ Սարգսյան

Փառք քեզ, հայ զինվոր, որ անմնացորդ նվիրումովդ չխնայեցիր անգամ ամենաթանկդ՝ ԿՅԱՆՔԴ, որ հայրենակիցներդ ապրեն խաղաղ երկնքի տակ, որ ոսոխը չպղծի քո՝ արյունով ներկված սուրբ հողը:
Ազգս հայոց նորից բռունցքվել է քո շնորհիվ;
Մենք ունենք Ազատ Հայրենիք և Հայրենիքի սահմանին կանգնած Զինվոր ով գիտակցում է որն է նրա դերը:
Հայաստա’ն , դու մի բացօթյա թանգարան ես , քո մեջ ամփոփված է իմ ժողովրդի ցավոտ անցյալը , դարավոր պատմությունը , ոգին , էությունն ու բնավորությունը : Դու ունեցել ես և ունես թեև փոքրաթիվ ու խաղաղասեր , բայց միևնույն ժամանակ քեզ շատ սիրող ու քեզ համար նույնիսկ մահի պատրաստ մի ազգ , որով դու միշտ կարող ես հպարտանալ շատ ու շատ երկրների ու ազգերի մոտ 
2016թ-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ չի երկնչել և քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն՝ մարտնչել է մինչև վերջին փամփուշտն 19-ամյա հայորդին անգամ նահանջի անհրաժեշտության հրահանգ ստանալով՝ չի լքել իր դիրքը, գնդացրորդ էր,կյանքի գնով պաշտպանել է այն ու ընկել քաջի մահով: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: Նորիկ Սարգսյանի ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Երանող գյուղում~ , որ 6 զավակներից երրորդն էր Նորիկը: Հպարտ եմ, որ քեզ նման պաշտպան, հայրենասեր ու անձնազոհ զինվոր ունի մեր հայրենիքը: Բոլորիս երախտագիտությունը ձեր հերոսության, ձեր հպարտ կեցվածքի համար
Հավերժ փա՛ռք քեզ, հերո՛ս:

"Սուսաննա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *