Կոչումով կապիտան էր,ամուսնացած էր, ունի երկու դուստր՝ Աստղիկ , Անդրեա

Անդրեյ Յուրիկի Ավագյանը ծնվել է 1990 թ. հունվարի 31_ին,ԱՀ Հադրութի շրջանի Տումի գյուղում։1992 թ. զոհվել է հայրը։2007 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։2011 թ. ավարտել է և լեյտենանտի կոչումով ծառայության անցել ՊԲ Վարանդայի(ֆիզուլի) տանկային զորամասում։Եղել է հայրենասեր,քաջ,խիզախ,գործին նվիրված սպա։Վայելում էր ծառայակից ընկերների ու զինվորների սերն ու հարգանքը։Անդրեյը 2016 թ. իր տանկային վաշտով մասնակցել է Ապրիլյան քառօրյային և, ունենալով ռազմավարական լավ հմտություններ,գերազանց կատարել է մարտական առաջադրանքը,գրավել մարտավարական բարձունք,որի համար էլ ԱՀ նախագահի հրամանով պարգևատրվել է Արիության համար մեդալով։Վերջին երեք տարիներին անընդմեջ նրա վաշտը եղել է լավագույն տանկային վաշտը։Այս անգամ էլ Անդրեյն իր վաշտով մասնակցեց Արցախյան վերջին պատերազմին ,կռվեց քաջաբար ՝ թշնամուն պատճառելով զգալի կորուստներ։Զոհվեց 2020 թ. հոկտեմբերի 13_ին ,Իլյանդաղ կոչվող բարձունքում՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Կոչումով կապիտան էր։Ամուսնացած էր, ունի երկու դուստր՝ Աստղիկ ,Անդրեա։Հետմահու ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական խաչ 2_րդ աստիճանի շքանշանով։Հանգչես խաղաղությամբ ,լույսերի մեջ մնաս ,մեր հերոս։Քո սխրանքը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *