Կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ղեկավարները դիմել են գործընկերներին՝ խնդրելով նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դիմել է հայերին՝ խնդրելով միանալ ստորագրահավաքին, որը Թրամփին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Դրա համար անհրաժեշտ է Կոնգրեսում իրենց ներկայացուցիչներին խնդրել միանալ Հայկական հարցերի հանձնաժողովի նամակին:

Նամակը ստորագրել են Հանձնաժողովի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դեւիդ Թրոթը եւ Դեւիդ Վալդադոն, ինչպես նաեւ Ադամ Շիֆն ու Գուս Բիլիրակիսը:

Նամակում նշվում է, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ն հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ կընդգծի վերապրածների, մինչեւ հիմա երկրի համար աշխատող հայկական ծագմամբ հայերի համառությունն ու վճռականությունը: Կոնգրեսականները նաեւ Թրամփին կոչ են անում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարել:

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *