""

Հետ կանչենք մեր դեսպաններին Բելառուսից եւ Ղազախստանից… Համազգային պատասխան պիտի տանք Բելառուսի լկտի պահվածքին… Եւ այլն եւ այլն…. Լավ, բա որ էդ կիսաբռնապետական կամ լրիվ բռնապետական երկրները՝ ՀԱՊԿ-ի անդամները միասնական քվեարկեն մեր անդամությունը կասեցնելու օգտին… Հո՞գ չէ…. Կիսապատերազմական վիճակում գտնվող երկիրը էժան զենք որտեղից է գնելու…. Հոգ չէ, ուրիշ տեղից կառնենք… Ովքեր են լինելու մեր դաշնակիցները…. Հոգ չէ՝ ուրիշ դաշնակիցներ կճարենք… Մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից, այլեւս վետոյի իրավունք չունենանք, Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ-ի անդամ… Էլի հոգ չէ… Էս «հոգ չէ»-ների պատասխանններն ունե՞նք…

Արմեն Դուլյան