88 տարեկան հասակում մահացել է հայ արձակագրուհի, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլդա Գրինը:
Ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Աշոտ Դավիթի Գրիգորյանը, իր հեղափոխական Գրին ծածկանունով է դստերը գրանցել ծննդյան վկայական։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։ 1937 թվականին նրա հորը, որ Նավթի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն էր, քաղաքական հողի վրա ձերբակալել և աքսորել են Կալիմա։ Ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ հոգելեզվաբանության գծով։ Նույն թվականից առ այսօր հոգեբանություն է դասավանդում Երևանի պետական համալսարանում. հոգեբանության պրոֆեսոր է։ 1968 թվականին հանդիսանում է նաև դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում, նույն թվականից աշխատում է որպես փորձագետ-հոգեբան։ Շուրջ 140 գիտական աշխատանքների հեղինակ է,2008 թվականին պարգևատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով:
Էլդա Գրինը նվիրել է աշխարհին չորս տաղանդաշատ զավակ, ովքեր մեծ նվաճումների են հասել արվեստի և կրթության բնագավառներում:


Լուսանկարներ Մուշեղ Գասպարյան

""

""