ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ` հեռացավ երկրային կյանքից՝ ճախրելու հավերժի երկնակամարում` «Միշտ ծափերի մեջ»

Ինձ համար պարզապես հաճելի է, որ առիթ տվեցիք Կիմ Երիցյանին հիշելու, նրա մասին խոսելու:Մեր կյանքում քիչ են պատահում այսպիսի արժանավոր մարդիկ;Պիտի միշտ հիշենք Կիմ Երիցյանի աստվածատուր առաքելության մասին;
Կիմ Երիցյանի երիտասարդ ընկեր`«ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ» Հասարակական կազմակերպություն նախագահ` Լևոն Բարսեղյանն ` այսպես ասեց,- «Կիմ Երիցյանը եղել է իմ ավագ ընկերը ու լավագույն բարեկամը, իմ կյանքի ուսուցիչ եղավ.բարձր ինտելեկտի մարդ էր, նրանից սովորել եմ ժպտալ` արցունքները ներս հոսեցնելով, լավատես լինել ու երբեք չպատմել սեփական խնդիրների մասին, չվիճել մարդկանց հետ` ընդամենը մի քանի բառով կամ մի ժպիտով մոռացնել տալ դրա մասին ; Նա հպարտությամբ ասաց. » Ես սովորել եմ Կիմ Երիցյանի դպրոցում»: Երանի թե բոլորս հնարավորություն ունենայինք լինել աշակերտը կյանքի հոգևոր արժեքներ սովորեցնող այդ դպրոցում;Պարզապես բառեր չեմ կարողանում գտնել նրան ներկայացնելու համար:  Նրան անտրամադիր երբեք չեմ տեսել; Նա մեծություն է եղել և կա’»:   ""
Արդեն երկար տարի է ինչ գործում է »Կիմ Երիցյան» մշակութային  հասարակական կազմակերպությունը ; 2017 թվականը լի է անակնկալներով, Կան նոր ծրագրեր, և Լևոն Բարսեղյանը իսկապես պայքարում է, որպեսզի դրանք իրագործի; Կիմ Անդրանիկի Երիցյանը`  Ծնվել է Թբիլիսիում:  1951թ. տեղափոխվել է Երևան: 1957թ. ավարտել է Երևանի  գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը:  1955-73թթ աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական  կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ  թատերական դերեր, սակայն արտիստին համընդհանուր ճանաչում է  բերել Պըլը Պուղու դերը Ա.Բարսեղյանի «Պըլը Պուղի» կատակերգությունում,  որը խաղացել է ավելի քան 350 անգամ: 1973-2006թթ աշխատել է Երևանի  Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ստեղծագործական կյանքի ընթացքում մարմնավորել է ավելի քան 100 դեր:  Խաղացած ներկայացումներից են`Ա.Պապայանի  «Շշմեցուցիչ հարված» (Վանիկ),   Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Ագրիպաս աղա), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք»  (Գենոլե Մաշու),  Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թովմաս), Մ.Շաթիրյանի «Երաժշտախումբ» (Գնդապետ Բագրատյան),  Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Ալդոմիրցի) և այլն: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում`  «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Սուտլիկ որսկանը» (1969թ.),  «Քաոս» (1973թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Պատահար հուլիսին» (1982թ.) «Հող և ոսկի» (1984թ.),  «Ավտոբուս» (1988թ.),  «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) և այլն: ""Բազմաթիվ դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում:  Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:  2008թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:  Դեկտեմբերի 26-ի երեկոյան 80 տարեկան հասակում հասակում վախճանվել է հայ բեմարվեստի   ամենահայտնի դերասաններից մեկը` կատակերգակ սիրված եւ ճանաչված դերասան ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը:    Նա միշտ եղել է Լեգենդ ու կմնա ,,,
Ցանկանում եմ հարգելի Լևոն  Բարսեղյան լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի ՁԵՐ  ընտրած աշխատանքում, Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, , հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը,  ծննդավայրին; Ու հպարտությամբ են լցվում, որ ճանաչում եմ հայորդուն,  Երբեք մի փորձեք ընկերներ փնտրել, քանի որ լավագույն ընկերներին հանդիպում են պատահաբար՝ ճակատագրի բերումով,  այլ ոչ թե ընտրում:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *