Ինձ համար պարզապես հաճելի է, որ առիթ տվեցիք Կիմ Երիցյանին հիշելու, նրա մասին խոսելու:Մեր կյանքում քիչ են պատահում այսպիսի արժանավոր մարդիկ;Պիտի միշտ հիշենք Կիմ Երիցյանի աստվածատուր առաքելության մասին;
Կիմ Երիցյանի երիտասարդ ընկեր`«ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ» Հասարակական կազմակերպություն նախագահ` Լևոն Բարսեղյանն ` այսպես ասեց,— «Կիմ Երիցյանը եղել է իմ ավագ ընկերը ու լավագույն բարեկամը, իմ կյանքի ուսուցիչ եղավ.բարձր ինտելեկտի մարդ էր, նրանից սովորել եմ ժպտալ` արցունքները ներս հոսեցնելով, լավատես լինել ու երբեք չպատմել սեփական խնդիրների մասին, չվիճել մարդկանց հետ` ընդամենը մի քանի բառով կամ մի ժպիտով մոռացնել տալ դրա մասին ; Նա հպարտությամբ ասաց. » Ես սովորել եմ Կիմ Երիցյանի դպրոցում»: Երանի թե բոլորս հնարավորություն ունենայինք լինել աշակերտը կյանքի հոգևոր արժեքներ սովորեցնող այդ դպրոցում;Պարզապես բառեր չեմ կարողանում գտնել նրան ներկայացնելու համար:Նրան անտրամադիր երբեք չեմ տեսել; Նա մեծություն է եղել և կա’»: 
Արդեն երկար տարի է ինչ գործում է »Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպությունը ;2017 թվականը լի է անակնկալներով, Կան նոր ծրագրեր, և Լևոն Բարսեղյանը իսկապես պայքարում է, որպեսզի դրանք իրագործի; 
Կիմ Անդրանիկի Երիցյանը` Ծնվել է Թբիլիսիում: 1951թ. տեղափոխվել է Երևան: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1955-73թթ աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական դերեր, սակայն արտիստին համընդհանուր ճանաչում է բերել Պըլը Պուղու դերը Ա.Բարսեղյանի «Պըլը Պուղի» կատակերգությունում, որը խաղացել է ավելի քան 350 անգամ: 1973-2006թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ստեղծագործական կյանքի ընթացքում մարմնավորել է ավելի քան 100 դեր: Խաղացած ներկայացումներից են`Ա.Պապայանի «Շշմեցուցիչ հարված» (Վանիկ), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Ագրիպաս աղա), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Գենոլե Մաշու), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թովմաս), Մ.Շաթիրյանի «Երաժշտախումբ» (Գնդապետ Բագրատյան), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Ալդոմիրցի) և այլն: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Սուտլիկ որսկանը» (1969թ.), «Քաոս» (1973թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Պատահար հուլիսին» (1982թ.) «Հող և ոսկի» (1984թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) և այլն: Բազմաթիվ դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2008թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Դեկտեմբերի 26-ի երեկոյան 80 տարեկան հասակում հասակում վախճանվել է հայ բեմարվեստի ամենահայտնի դերասաններից մեկը` կատակերգակ սիրված եւ ճանաչված դերասան ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը: Նա միշտ եղել է Լեգենդ ու կմնա ,,,
Ցանկանում եմ հարգելի Լևոն Բարսեղյան լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի ՁԵՐ ընտրած աշխատանքում, Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, , հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին;Ու հպարտությամբ են լցվում, որ ճանաչում եմ հայորդուն, Երբեք մի փորձեք ընկերներ փնտրել, քանի որ լավագույն ընկերներին հանդիպում են պատահաբար՝ ճակատագրի բերումով, այլ ոչ թե ընտրում:

 

"Սուսաննա

"Սուսաննա

 

05,01,2016 Սուսաննա Իսահակյան