Կեցցե՛ն Ալիևները՝Առաջին Հանրապետության հիմնադիրները

Սեփական և հարևան երկրների պատմություն կեղծելն Ադրբեջանում դարձել է սովորական երևույթ…Ընդամենը 98- ամյակը մի քանի օր առաջ բոլորած ադրբեջանցի ազգն իրեն շատ վատ է զգում այնպիսի հնագույն ազգերի կողքին,ինչպիսիք են հայերը,վրացիները և պարսիկները…Այս ամենը ստիպում է պաշտոնական Բաքվին կեղծել տարածաշրջանի ժողովուրդների պատմությունը՝սեփականաշնորհելով հարևան ժողովուրդների տարածքները,մշակույթը,կրոնը,ճարտարապետությունը և այլն…Սակայն, պնակալեզության և "օճառվելու" վարպետ ազերի պաշտոնյաներն ավելի հեռուն են գնում՝կեղծելով նույնիսկ սեփական ազգի առաջին տարիների պատմությունը…Մայիսի 28-ին ընդառաջ՝ ուսման ոլորտում ձեռք բերած հաջողությունների և Հանրապետության օրվա կապակցությամբ (1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը) Սումգայիթի կրթության վարչությունը որոշել է պարգևատրել քաղաքի դպրոցականներին…Այն ընդունված կարգ է գրեթե բոլոր երկրներում…Սակայն աշակերտներին բաժանված դիպլոմների վրա՝աջ և ձախ անկյուններում, չգիտես ինչու, պատկերված են եղել Ադրբեջանի երրորդ հանրապետության երրորդ և չորրորդ նախագահներ՝Հեյդար և Իլհամ Ալիևները (տե՛ս լուսանկարը),այլ ոչ թե Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրական հիմնադիրներ՝անգլիացի գեներալ Թոմսոնը և Նուրի փաշան…Կամ գոնե պատկերեին նրանց խամաճիկներ՝Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության Ազգային խորհրդի առաջին նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեին և առաջին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն… 

Սումգայիթցի դպրոցականներին բաժանված դիպլոմների "բովանդակությունից" կարելի է ասել,որ Իլհամ Ալիևի ստրկամիտ պաշտոնյաների թեթև ձեռամբ Հեյդար և Իլհամ Ալիևները դարձան նաև 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիրներ… 
Հավելեմ,որ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը Ադրբեջանի երրորդ հանրապետության առաջին նախագահ Մութալիբովին անվանել էր դավաճան,իսկ երկրորդ նախագահ Էլչիբեյին՝անիրազեկ…Այս պատվոգրերը և Մեհտիևի մտքերը նույն "օպերայից" են…

Գագիկ Համբարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *