Ուսուցիչների դերը մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում մեծ է։ Այսօր զրուցել եմ Ճարտարի Ազատամարտիկների անվան հ.1 միջնակարգ (հոսքային) դպրոցի Հայոց պատմության ուսուցչուհի , ուսումնական գծով փոխտնօրեն Վեհանուշ Գաբրիելյանի հետ։ -Ընկեր Գաբրիելյան , գիտեմ , որ դասավանդել սկսել եք 2001 թվականից։ Որտե՞ղ եք կատարել Ձեր մասնագիտական առաջին քայլերը ։ Այո’ ,դասավանդել սկսել եմ 2001 թվականից։ Առաջին մկրտությունը ստացել եմ Ճարտարի հ. 4 հիմնական դպրոցում,որտեղ աշխատել եմ մեկ տարի։2002 -2003 ուսումնական տարում աշխատանքի եմ անցել Ճարտարի Ազատամարտիկների անվան հ. 1 միջնակարգ(հոսքային) դպրոցում,իսկ 2013-2014 ուս. տարում նշանակվել եմ նույն դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն։ -Ի՞նչն է Ձեզ համար պատճառ հանդիսացել , որպեսզի ընտրեք ուսուցչի մասնագիտությունը։ Անկեղծ ասեմ, մանկուց չեմ երազել ուսուցչուհի դառնալ ,բայց հանգամանքների բերումով ես գնացի այդ ճանապարհով։ -Իսկ հիմա զղջու՞մ եք , որ ընտրել եք ուսուցչի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը ։ Չեմ զղջում ,ինձ համար մեծ պատիվ է կրթել և դաստիարակել երկրի ապագա քաղաքացուն։Ես հաճույք եմ ստանում , երբ դասարան եմ մտնում , սիրում եմ իմ բոլոր աշակերտներին։ -Տարբեր ուսումնական տարիների ընթացքում Ձեր աշակերտները մասնակցել են տարաբնույթ մրցույթների` այդ թվում առարկայական օլիմպիադաների ` գրանցելով լավագույն արդյունքները։ Կարծրատիպեր կան , որ ուսուցիչը եթե չաշխատի աշակերտի հետ , ապա հաջողության չի հասնի աշակերտը։ Բայց ցանկանում եմ լսել նաև Ձեր տեսակետը։ Ուսուցիչը նախ և առաջ պետք է սիրի իր աշխատանքը ,նվիրվի իր աշակերտներին ու նրանց առաջ տանի։Ունեցել եմ շատ խելացի աշակերտներ,ովքեր տարբեր մրցույթներում,առարկայական օլիմպիադաներում ,միասնական քննություններում արձանագրել են բարձր արդյունքներ։Հավելեմ ,որ առանց աշակերտների հետ աշխատելու դա հնարավոր չէ,լրացուցիչ աշխատում ենք դասերից հետո։ Հաջողության գրավականը ուսուցիչ- աշակերտ համատեղ քրտնաջան աշխատանքն է,յուրաքանչյուր փուլի հաղթանակ մեզ մղում,ուժ է տալիս գրանցել ավելի բարձր արդյունքներ։ -Բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծի համաձայն ` հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները բուհական ծրագրում դառնալու են ոչ պարտադիր։ Ըստ Ձեզ, այսպիսի փոփոխություն կատարելը ճի՞շտ է , թե՞ ոչ։ Դեմ եմ բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծին,քանզի դա հակասում է մեր ազգային արժեհամակարգին։ ՀՀ եւ ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի գերազանց պետք է տիրապետի հայոց լեզվին,իսկ հայրենասեր քաղաքացի դաստիարակելը պարտադիր է , հետևաբար այդ առառկաների դսսավանդումը երբեք ավելորդ չի կարող լինել։ -Տարբեր դպրոցներում խոսակցություններ են շրջանառվում, հիմնականում ուսուցիչների շրջանում , որ դասագրքերում կան նյութեր , որոնք անհրաժեշտ չեն աշակերտներին և ավելորդ ծանրաբեռնվածություն է ։ Ընդհանուր առմամբ մեր դպրոցական դասագրքերը և ծրագրերը լուրջ փոփոխությունների կարիք ունեն։ -Ո՞վ է ուսուցիչը ըստ Ձեզ։ Ինչու՞մն է կայանում իսկական ՈՒՍՈՒՑԻՉ լինելու գաղտնիքը։ Ուսուցիչը բարձր ու վեհ կոչում է։Նա կատարում է անչափ պատասխանատու աշխատանք՝կրթում ու դաստիարակում է երկրի ապագա քաղաքացուն ու եթե այստեղ սխալներ թույլ տա ,ապա հետևանքները տեսանելի կլինեն ապագայում։Իսկական Ուսուցիչ լինելու գաղտնիքը պատշաճ մասնագիտական և մանկավարժական գիտելիքներ ու կարողություններ ունենալն է , մարդկային ու բարոյական բարձր որակներ, նվիրվածություն ցուցաբերելն է ։ Պետք է ուսուցիչը սեր տածի աշակերտների նկատմամբ։ -Ուսուցիչների վերապատրաստումը Ձեր կարծիքով անհրաժե՞շտ է։ Միանշանակ , ուսուցիչների վերապատրաստումը անհրաժեշտություն է։Յուրաքանչյուր մասնագետ պետք է կատարելագործվի , տիրապետի նորագույն տեխնոլոգիաներին և գիտության նվաճումներին։Նաև այդ գործընթացում տեղի է ունենում փորձի փոխանակում, ինչը, իմ կարծիքով , շատ կարևոր է։ -Դասավանդման ժամանակակից մեթոդներից օգտվու՞մ եք։ Դրանք մատչելի՞ են դարձնում գրքի նյութերը։ Դասավանդման ընթացքում համատեղում եմ ավանդական և ժամանակակից մեթոդները, իսկ դասավանդվող նյութի մատչելի դարձնելը կախված է միմիայն ուսուցչի դասավանդման մեթոդներից։ -2019-2020 ուսումնական տարին լի՞ է մարտահրավերներով։ Ի՞նչ կարեւորագույն խնդիրներ կան, ըստ Ձեզ, կրթության ոլորտում։ Կրթության ոլորտի խնդիրներն անսպառ են։ Հարցին կպատասխանեմ հակիրճ ,որովհետև սա ծավալուն թեմա է։ Կարևորագույն խնդիրներից են շենքային պայմանների բարելավումը, նյութատեխնիկական բազզայի հարստացումը,բարձրագույն կրթության ոլորտում որակյալ մանկավարժական կադրերի պատրաստումը,ուսումնական ծրագրերի և դասագրքերի բեռնաթափումը,հասարակության մեջ ուսուցչի դերի և հեղինակության բարձրացումը։ -Ինչո՞վ է տարբերվում այսօրվա դպրոցը Ձեր ժամանակների դպրոցից։ Կա՞ն արմատական փոփոխություններ։ Իմ դպրոցական տարիերը, ցավոք ,արցախյան պատերազմի ժամանակաշրջանն էր,բայց միևնույն է, մենք սովորում էինք նույնիսկ մոմի լույսի տակ։Առավելությունը դասագրքերի և ծրագրային նյութերի համեմատաբար մատչելիությունն էր,սակայն արդի, նորագույն տեխնոլոգիաները մեր ժամանակներում բացակայում էին։Այսօրվա դպրոցականի համար ստեղծված են ավելի լայն ու հետաքրքիր հնարավորություններ `գիտության գաղտնիքները բացահայտելու առումով։ -Ավարտելով զրույցը , ի՞նչ կմաղթեք մեր աշակերտներին , ուսուցիչներին, ինչպես նաև սկսնակ ուսուցիչներին։ Մեր աշակերտներին մաղթում եմ, որպեսզի սիրեն մեր հա